ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նախագծային ուսուցումը նոր հաջողություններ է գրանցում

Նախագծային ուսուցումը  նոր հաջողություններ է գրանցում
02.06.2024 | 21:27

Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցում տեղի ունեցավ «Նախագծային ուսուցում 2023-2024» փառատոն:

Փառատոնը կազմակերպվել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում, ըստ որի՝ 7-րդ դասարանում պարտադիր ներդրվել է նախագծային ուսուցումը:

Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են 13 նախագծային աշխատանք՝ տարբեր թեմաներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և մնացած հյուրերը շրջել են տաղավարներում, զրուցել աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով:

ԿԳՄՍ փոխնախարարի գնահատմամբ՝ աշակերտների ոգևորությունն իրականացրած աշխատանքների նկատմամբ խոսում է նախագծային ուսուցման հաջողության մասին:

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում 2-րդ դասարանցիները նույնպես ներակայացան իրենց նախագծով՝ «Երաժշտության ժանրերը» թեմայով:

Աշակերտները երաժշտության ուսուցչի՝ Սուսաննա Մամիկոնյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին, թե ինչպես են 21-րդ դարի հմտությունները` ՏՀՏ-ն, կիրառում կրթության մեջ: Հանդես եկան նաև մի շարք կատարումներով` նվագակցելով իրենց պատրաստած նվագարաններով:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը բարձր գնահատեց 2-րդ դասարանցիների գիտելիքները, կարողությունները և հմտությունները՝ «Երաժշտություն» առարկայի շրջանակում:

ՈՒսուցիչների աջակցությամբ կատարված թեմաների ընտրությունը փաստում է, որ նախագծային ուսուցումը նպաստում է սովորողների թիմային աշխատանքի և մտածողության ձևավորմանը, մեկ նպատակի շուրջ համախմբմանը և տվյալ թեմայի շուրջ համապարփակ գիտելիքի ձեռքբերմանը:

Փառատոնի շրջանակում դպրոցի աշակերտները հանդես եկան նաև փոքրիկ բեմականացմամբ:

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ