ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համերգը Գյումրիում չեղարկվել է

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համերգը Գյումրիում չեղարկվել է
01.06.2024 | 16:28

Երեխաների իրավունքների խախտման զազրելի դեպք է տեղի ունեցել այսօր հենց Գյումրիում, երբ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համերգն ուղղակի չեղարկվել է: Հիմա երեխաները դրսում, առանց տեխնիկա և առանձ համերգի համար անհրաժեշտ ձայնային ապահովման, այնուամենայնիվ, ակապելա երգում են իրենց համերգին եկած մարդկանց համար:

Էս երեխեքն են չեմպիոն ու տաղանդ, իսկ թե նրանց համերգն իրենց աթոռների անվտանգության համար չեղարկողներն ու բարդացնողներն ի՞նչ են՝ որոշեք ինքներդ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4475

Մեկնաբանություններ