Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Միքայել Նահապետյան․ Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է քան խրախուսման մեխանիզմ

Միքայել Նահապետյան․ Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է քան խրախուսման մեխանիզմ
28.09.2020 | 17:40

Մեր հարևան Վրաստանում առաջիկայում սպասվող ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել կտրուկ և ոչ հավասարակշռված հայտարարությամբ, որով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ուզում եմ հատուկ նշել, որ այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար, ինչպես մեր տարածաշրջանում՝ այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։
Կարծում եմ պարոն Սաակաշվիլին կարիք ունի տարածաշրջանին նայելու ոչ միայն նախընտրական հաշվարկների, այլև երկարաժամկետ կայունության տեսանկյունից, որովհետև մենք ոչ մի տեղ չենք կորչելու և հաճախ ենք ստիպված լինելու առնչվել մեկս մյուսի համար նուրբ հարցերի։

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ