Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հերթագրվե′ք, շտապե′ք, տեղերը սահմանափակ են

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Հերթագրվե′ք, շտապե′ք, տեղերը սահմանափակ են
29.04.2015 | 23:03

Ցեղասպանության միջոցառումները, Քիմ Քարդաշյանը, System Of A Down-ը, Ազնավուրը, Սպիվակովը, բոլորը` «խառնեցին» մեր մտքերը, մեր կյանքը, շեղեցին առօրյա հոգսերից, քաղաքականությունից:
Քաղաքականությունից զզվում ենք բոլորս, բայց առանց դրա էլ հնարավոր չէ:
Այնպես որ…
Ուշադրություն, Օպերային հարող հատվածում, կարճատև կամ պարբերաբար օգտագործման նպատակով, վարձակալությամբ տրվում է տարածք քաղաքական շոուներ` անմտածված խոստումներ, պայքարի իմիտացիա, «թեժ» աշնանային-գարնանային սեզոնային պայքարի պատրվակով ոչ թեժ միջոցառումներ, իշխանություններին, պաշտոնյաներին, ոչ ընդդիմադիր քաղաքական գործիչներին քննադատելու, հայհոյելու, անիծելու, հռետորական արվեստի տարրական գիտելիքների, արևածաղկի սերմն արագ չրթելու, բարձր գոռոցների մեջլիս-մրցույթներ անցկացնելու համար:
Տարածքը կարող է օգտագործվել նաև նստացույց-կանգնացույց-պառկելացույցեր, երբեմն հացադուլներ, անհամ, ոչինչ չասող մամուլի ասուլիսներ, դեպի աղոթավայրեր երթեր կազմակերպելու նպատակով:
Հացադուլավորները, որոնք հացադուլն անցկացնելու են տանը, բազմոցին բազմած, մտերիմների շրջապատում` նշված տարածքից այդ մասին կարող են հայտարարություն անել առանց վարձավճարի`անվճար:
Դարձյալ վերադարձ ի շրջանս յուր: Հերթագրվե′ք, շտապե′ք, տեղերը սահմանափակ են:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ