ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Թվում է` ակտիվիստ-ոստիկան հակամարտությունը երբեք չի ավարտվելու

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Թվում է` ակտիվիստ-ոստիկան հակամարտությունը երբեք չի ավարտվելու
26.06.2014 | 14:36

«Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումներից և «արաբական գարուններից» հետո մեր երկրում ի հայտ է եկել քաղաքացիական ակտիվիստը: Նա քաղաքական հստակ հավակնություններ չունի, սակայն ընդգծված անհաշտ կեցվածք է դրսևորում իշխանությունների նկատմամբ ընդհանրապես: Որոշ երկրներում ակտիվիստները կիրառում են անարխիստական խորհրդանիշներ և իրենց անվանում նեոանարխիստներ: Նրանք դարձել են ժողովրդավարական հասարակության անբաժան մասը և նկատելի ժողովրդականություն ունեն։ Սա հաշվի առնելով` իշխանությունները մեղմ են վերաբերվում ակտիվիստի նկատմամբ և հազվադեպ են ուժ գործադրում։ Սակայն հասարակական ակտիվությունը օրենքի շրջանակում պահելու խնդիրը հաճախ ստիպում է ոստիկանին կանգնել ակտիվիստի դիմաց` թույլ չտալով նրան սպառել իր ավելորդ ակտիվությունը։ Այդպիսով սկսվում է ոստիկան-ակտիվիստ հակամարտությունը։ Այն իր թեժությամբ, վարման նորմերով ու սկզբունքներով էապես տարբերվում է դասական ներքին հակամարտություններից։ Հասարակական ակտիվիստը կարևորում է քաղաքացիական իրավունքներն ու Սահմանադրությունը, իսկ ոստիկանը՝ քաղաքացիների իրավունքները, Սահմանադրությունը և հասարակական կարգը։ Պարզից պարզ է, որ բարիկադների հակառակ կողմերում կանգնողները, ըստ էության, ունեն ընդհանուր շահեր։ Եվ տեսականորեն կարելի է բացատրել, որ նրանք նույն օրենքների, նույն Սահմանադրության, նույն հասարակության բարօրության համար են գործում, և կարիք չկա միմյանց վրա գոռալու, վիճելու, բախվելու։ Սակայն հաշտեցման փորձերը, ցավոք, տապալվել են, և յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին։ Ակտիվիստը կարծում է, թե ոստիկանը մարդու իրավունքները չհարգող անսիրտ մեքենա է, իսկ ոստիկանն էլ կարծում է, թե ակտիվիստը հասարակական կարգը չհարգող անհայրենիք գրանտակեր է։ Ցավոք, աշխարհում, գոնե մինչև այժմ, քաղաքացիական ընդվզումների մասնակիցների և ոստիկանների հավերժական թվացող հակամարտության կարգավորման ճանապարհ դեռ չի գտնվել, ու թվում է, թե ակտիվիստ-ոստիկան հակամարտությունը երբեք չի ավարտվելու:

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ