Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում
09.11.2013 | 11:47

Ճիշտն ասած, Արարատի քաղաքապետի ընտրություններն ինձ մի տեսակ չեն հուզում: Բայց թեկնածուներից մեկի այս ճառը (անունը չեմ ուզում նշել), ինձ հուզեց. ««ԲՀԿ» թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես, հպարտ կանգնած ձեր դեմ, դիմում եմ մեր մեծ բարերար, մեր կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանին ու հպարտորեն ձեր առջև ասում, պարոն Ծառուկյան, մեր Արարատ քաղաքը շատ, շատ մեծ խնդիրներ ունի: Մենք՝ արարատցիներս ուզում ենք եկեղեցի ունենալ, մենք՝ արարատցիներս նայում ենք Աբովյան քաղաքին հեռուստացույցով, նախանձով ենք լցվում, ուզում ենք մեր քաղաքն էլ դառնա Աբովյան քաղաք: Իմ ընտրվելուց հետո, պարոն Ծառուկյան, իմ արարատցիներով գանք ձեզ մոտ և խնդրում եմ, այս խնդիրներին լուծում տանք, որտև մենք գիտենք, որ ձեր խոսքը գետնին չի ընկնում»: Հիմա... եթե սա կարդալուց հետո անխուսափելի ծիծաղի բռնկումները հանդարտվեցին, 1-2 «փոքրի՜կ» դիտարկում անեմ: Նախ, ինչի՞ մասին կամ ինչո՞վ պիտի մարդը մտածի, որ, անկախ այն բանից, թե ու առաջ է կանգնած, հպարտորեն ասի... «Արարատ քաղաքը շատ, շատ մեծ խնդիրներ ունի»: Է՞հ, էլ ի՞նչ «մեծ բարերար» է այդ քաղաքի օդը փոշու մեջ կորցնող ձեռնարկության տեր «պարոն Ծառուկյանը», որ այդքանից հետո դեռ քաղաքում «շատ, շատ մեծ խնդիրներ» կան: Եվ էս նեղ վիճակում ի՞նչն է մեծ խնդիր համարում քաղաքապետի տվյալ թեկնածուն... եկեղեցի չունենալը: Երևի ձեռ է առնում, գիտե՞ք: Որովհետև, եթե մի քաղաքում մարդիկ պատրաստ են 5 հազար դրամով ընտրակաշառվել, հոգիները ծախել, ակնհայտ է, որ «շատ մեծ» խնդիրը եկեղեցու շենքը չի: Ու ի՞նչ է երազում մարդը, որ Արարատը դառնա... Աբովյան: Նա ասում է՝ «իմ արարատցիներով»: Այսինքն՝ կան նաև ոչ իր «արարատցիները», իսկ էն, որ «իրենն են», արդեն առել է, սեփականացրել է, մի խոսքով: Եվ հիմա, սպառնում է, որ նրանց վերցրած գնալու է «մեծ բարերարի» ոտքն ընկնի, որ իրենց քաղցր աչքով նայի, այսինքն՝ «խնդիրներին լուծում տա»: Բա չասե՞ս՝ «ты как челобитную царю подаешь?»... Լավ, չես հասկանում էլի, իսկականից, էս կարգի մարդկանց հատո՞ւկ են բազմացնում:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ