Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փոքր ազգի շովինիզմից ավելի ծիծաղելի բան դժվար է գտնել

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փոքր ազգի շովինիզմից ավելի ծիծաղելի բան դժվար է գտնել
28.05.2013 | 23:13

Մենք ստրկամիտ ենք, և դա դրսևորվում է այլոց հանդեպ մեր կողմից տածած և՛ սիրո, և՛ ատելության մեջ: Միևնույն ջերմեռանդությամբ կարող ենք թե՛ ստորաքարշորեն քծնել ու հավերժ ծառայելու խոստումներ տալ, թե՛ ինքնամոռաց կերպով փնովել ու կոխկրտել նրան, ում բառացիորեն երեկ հավերժ սիրո ու հավատարմության անկեղծագույն խոստումներ էինք տալիս: Այսօր ուրանում ենք այն, ինչը դեռ երեկ կյանքից ավելի թանկ էինք հռչակում: Մենք իրավունքը չունենք ատելու այլոց, քանի որ քաղաքական մտածողության ոլորտում փոքր ազգի շովինիզմից ավելի ծիծաղելի ու, միաժամանակ, նողկալի բան դժվար է գտնել: Անկախ նրանից, թե քաղաքկան մակարդակում ինչպես են զարգանում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք այդ երկրի ու ժողովրդի նկատմամբ բացառիկ հարգանք ու բարյացակամություն պետք է դրսևորենք, պարզապես ինքներս պիտի փոխվենք ու սովորենք դա անել առանց ինքնանվաստացման ու շողոքորթության, այնպես, որ երկուսս էլ մեկընդմիշտ վստահ լինենք, որ մեր հա-ն՝ հա է, չէ-ն էլ՝ չէ, որ միջպետական հարաբերությունների մակարդակում դաշնակցի համար կանենք ամեն հնարավորը, սակայն նրա քմահաճույքի համար չենք ինքնասպանվի: Ինչ վերաբերում է անհատի մակարդակում հանուն ընկերոջ ինքնազոհաբերության երևույթին, ապա այն միայն ամրացնում է բարեկամությունը ժողովուրդների միջև:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ