Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 
  • Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Հետաքրքիր է, մենք ՌԴ-ում ի՞նչ ունենք՝ դեսպա՞ն, թե՞ «թթվի քար»

    Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Հետաքրքիր է, մենք ՌԴ-ում ի՞նչ ունենք՝ դեսպա՞ն, թե՞ «թթվի քար»

    18.07.2013| 00:06
    Հայաստանը երևի աշխարհի միակ երկիրն է, որի դեսպանների մեծ մասը ոչ թե դիվանագիտական առաքելություն է իրականացնում այլ պետություններում, ներկայացնելով մեր պետության և մեր քաղաքացիների շահերը տվյալ երկրում, այլ զբաղված է իր բիզնես-պրոեկտների առաջխաղացմամբ։
  • Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. «Շան գլուխը» Պետդումայում է թաղված

    Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. «Շան գլուխը» Պետդումայում է թաղված

    17.07.2013| 17:18
    ՌԴ-ում իմ հանդիպումների ընթացքում հաջողվեց որոշ տվյալներ ստանալ մոսկովյան ողբերգության մասնակից հայ վարորդի անվան շուրջ ծավալվող աղմուկի պատճառների մասին: Ռուսաստանը հսկայական երկիր է, և նմանատիպ պատահարները հազվադեպ երևույթ չեն, սակայն ՌԴ Պետդումայում այս պահին քննարկման մեջ է օրենքի նախագիծ, որով արգելվելու է ոչ ռուսական վարորդական իրավունք ունեցող անձանց ներգրավել աշխատանքի ՌԴ տարածքում:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ռուսներն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հեռանանք իրենցից

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ռուսներն անում են ամեն ինչ, որպեսզի մենք հեռանանք իրենցից

    17.07.2013| 00:51
    ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում կալանավորված Հրաչյա Հարությունյանին այսպես դատարան բերելն ու այսպես կալանավորելը ռուսական մտածողության ցցուն դրսևորում է «ատելի կովկասցու» հանդեպ:
  • Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Դու ես մեղավոր, որ կովկասցի ես ու հայ ես

    Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Դու ես մեղավոր, որ կովկասցի ես ու հայ ես

    16.07.2013| 18:24
    Սարսափելի է 18 մարդու մահը: Անդառնալի ու անմխիթարելի կորուստ նրանց ընտանքիների համար: Ոչ պակաս սարսափելի է մի հավերժ կյանք, թեկուզև բանտում, 18 կյանք ու ընտանիք խորտակելու մեղքի զգացումով ապրելը: Սարսափելի է սեփական որդու գերեզմանը սարքելու համար խոպան գնալն ու այսպիսի փորձանքի մեջ ընկենլը:
  • Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Տգիտության ու նյութապաշտության «խաչակրաց արշավանք» հայոց դպրոցներում

    Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Տգիտության ու նյութապաշտության «խաչակրաց արշավանք» հայոց դպրոցներում

    16.07.2013| 00:19
    «Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը» (Մովսես Խորենացի` «Ողբ»):
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փորձում են ստեղծել այն թյուր կարծիքը, թե մենք մի բան չարժենք

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փորձում են ստեղծել այն թյուր կարծիքը, թե մենք մի բան չարժենք

    15.07.2013| 16:51
    Պարոն Զատուլինն իրավացի է` ներկայումս Հայաստանը Ռուսաստանի համար կարևորություն ունի հատկապես ռազմաքաղաքական տեսանկյունից: Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որտեղ ռուսական ներկայությունն այսչափ առարկայական է ու համընդգրկուն:
  • Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Կիրակին՝ լռության դասի օր

    Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Կիրակին՝ լռության դասի օր

    14.07.2013| 13:17
    Ճապոնական դպրոցի կրթակարգում`մինչև ուշ միջնադար, եղել է նաև լռության դաս և հատուկ, առանձին ուսուցիչ: Այդ ուսուցիչը օրվա որոշակի ժամի մտել է դասարան, գլխի թեթևակի խոնարհումով ողջունել աշակերտներին, ստացել իր ողջույնի պատասխանը, որից հետո ծալապատիկ նստել են ու վաթսուն րոպե ...լռել:
  • Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Որտեղից է սկսվում հայրենիքը

    Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Որտեղից է սկսվում հայրենիքը

    12.07.2013| 23:42
    Այսօր Արարատի մարզում էինք: Աղջկաս կուրսային ֆիլմի նկարահանման համար վայր էինք ընտրում: Մեզ հետ էր նաև աղջկաս ֆիլմի պրոդյուսերը, ազգությամբ չինացի, ԱՄՆ-ի բնակիչ Էնդին: Շատ քիչ մարդկանց հանդիպեցինք, հիմնականում վաթսուն անց կանանց և տղամարդկանց: Ցավալի էր, երիտասարդության պակասն ակնհայտ էր:
  • Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա

    Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա

    11.07.2013| 11:44
    Այս արտահայտությունը վերջին օրերին հաճախ ես լսում: Պատճառը գազի թանկացումն է, որը հանգեցրել է նաև մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների թանկացմանը: Երբ զերծ ես մնում զգացմունքայնությունից և փորձում ես երևույթը դիտարկել սթափ, հասկանում և ընդունում ես, որ այն, ինչ կատարվում է, ինչ- որ չափով օրինաչափ է: Գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են, ու տնտեսվարող սուբյեկտը նույնպես պետք է թանկացնի իր արտադրանքը կամ ծառայությունը, քանի որ թանկանում է դրանց ինքնարժեքը: Ու այդ ամենը պետք է փոխհատուցի շարքային սպառողը:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան

    10.07.2013| 16:39
    Պետք է արձանագրենք, որ ներկայումս ազգը տրոհված է երեք անհավասար մասերի: Ըստ այդ տրոհման հայաստանակենտրոն տրամաբանության, աշխարհում կան առաջին, երկրորդ և երրորդ տեսակի հայեր: Առաջին և երկրորդ տեսակի հայերն ապրում են հայկական իշխանությունների պայմանական վերահսկողության տակ գտնվող ներկայիս Հայաստանի տարածքում, որն ընդգրկում է ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ երրորդ կարգի հայերն այդ տարածքներից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներն են: