Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 
  • Արման ՍԱՀԱԿՅԱՆ. Ես չեմ ուզում արժանապատիվ ծերություն՝ երիտասարդության հաշվին

    Արման ՍԱՀԱԿՅԱՆ. Ես չեմ ուզում արժանապատիվ ծերություն՝ երիտասարդության հաշվին

    18.11.2013| 23:02
    Որևէ մեկն ինձ հարցրել է, թե արդյոք ես ուզու՞մ եմ, որ իմ՝ առանց այն էլ տկար աշխատավարձից տոկոսներ պահվեն՝ 40 տարի հետո ինձ վերադարձնելու պայմանով:
  • Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Արդեն զզվացրիք, թողեցիք

    Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Արդեն զզվացրիք, թողեցիք

    18.11.2013| 12:37
    Եթե մի քաղաքական գործչի՝ Շանթ Հարությունյանի տեսակետները կիսում են հազարավոր մարդիկ, եթե տասնյակ հազարավոր մարդիկ կարծում են, որ Հայաստանը չպետք է ռուսական նեոկայսրության գավառ դառնա, եթե նրանք Շանթի նման դեմ են, որ Վ. Պուտինը գա Հայաստան, ու նրան սկուտեղի վրա մատուցեն Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը, ապա ոչ թե Շանթն ու տասնյակ հազարավոր մարդիկ են հոգեխանգարված, այլ մեզ բոլորիս գիժ անվանողները:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Քո ազգին ներկայացրու այնպիսին, ինչպիսին որ կա

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Քո ազգին ներկայացրու այնպիսին, ինչպիսին որ կա

    16.11.2013| 15:53
    Շատ եմ ցավում, որ հայրենասիրությունը պախարակելի է հռչակվել հայագիտության մեջ: Ինչով ուզում ես զբաղվիր. եթե մեջդ հայրենասիրություն չկա, եթե քո ժողովրդին «հանրույթ» ես անվանում, մեկ է, քեզ ճղես էլ՝ միջակությունից կես քայլ անգամ առաջ չես անցնի: Ուրիշ բան, եթե ասես՝ երբեք ազգային սնապարծությամբ մի տառապիր, գիտական հարցերը քննելիս, երբեք անբարեխիղճ մի եղիր, զեղծարար մի եղիր, գրագող մի եղիր, մեծամիտ մի եղիր, պոռոտախոս մի եղիր, ստրկամիտ մի եղիր, եթե հայագիտությամբ ես զբաղվում, քո ազգին ներկայացրու այնպիսին, ինչպիսին որ կա՝ առանց վատն անտեսելու: Թե չէ հայրենասիրությունն ի՞նչ կապ ունի գրչակության և անազնվության հետ:
  • Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից

    Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից

    15.11.2013| 12:31
    Ես հասկանում եմ մարդկանց, որ էլ չեն դիմանում և ուզում են արտագաղթել: Ես նույնիսկ հասկանում եմ նրանց, ովքեր սպառնում են իրենց արտագաղթով։ Նրանք դեռ չեն կորցրել միամիտ հույսը, թե Հայաստանում ինչ-որ մեկի պետք են:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ժամը գա՝ բոլորին էլ ոտնակոխ կանեն

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ժամը գա՝ բոլորին էլ ոտնակոխ կանեն

    14.11.2013| 10:47
    Վերջին տասնամյակը «հավերժ» նախագահների գահավիժման շրջան էր, և արդեն իսկ կարելի է խորհել որոշ օրինաչափությունների մասին. մեկ անգամ իշխանության գալով ու սեփական ժողովուրդներին խաբելու և բռնաճնշելու միջոցով իշխանությունը քսան և ավելի տարիներ սեփական ընտանիքի ձեռքը պահող պետության ղեկավարների զգալի մասի վախճանը տխուր և դաժան եղավ:
  • Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Ծնունդդ շնորհավոր, Վանո՛

    Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Ծնունդդ շնորհավոր, Վանո՛

    13.11.2013| 10:55
    Այսօր մեր Շարժման ամենավառ անհատականություններից մեկի՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Վանոյի մոտ իրար են խառնված խենթությունն ու պետական մտածողությունը, տաղանվավոր գրողն ու բոլորին հասկանալու բացառիկ հատկությունը։
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Խղճի ձայնն այլևս լսելի չէ, լսելի է ինչ-որ մեկի պատվեր-հրահանգը

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Խղճի ձայնն այլևս լսելի չէ, լսելի է ինչ-որ մեկի պատվեր-հրահանգը

    12.11.2013| 11:59
    Բոլորս պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանի դատախազական և ոստիկանական համակարգերում տեղի ունեցող փոփոխությունները հանգեցնելու են երկրի ներսում իրավապահ մարմինների գործունեության ռեպրեսիվ-բռնաճնշիչ գործառույթի սաստկացմանը: Կոռումպացված, բայց համեմատաբար մասնագիտորեն հմուտ և փորձառու կադրերի փոխարեն ասպարեզ են հանվում կախյալ և վերադասի վստահությունն անվերապահորեն և առանց նախապայմանների արդարացնելու պատրաստ երիտասարդ, բավարար կենսափորձ չունեցող իրավապահներ:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ

    11.11.2013| 11:31
    Այսօր ստանձնել եմ ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանությունը:
  • Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք

    Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք

    10.11.2013| 13:00
    Երբ ստատուս եմ գրում Գառնու գաթայի մասին՝ էնպես եմ գրում, որ գաթայի ամենախորիսոտ մասը մոտեցնում են ընթերցողիս ռունգերին… Խոր հոտ է քաշում նա, բուրմունքը հասնում է մինչև փոքր ուղեղ, ապա ուղեղի մեծ կիսագնդեր… Փառավորվում է իմ հայրենապաշտ ընթերցողը: Եվ տեսել եք – ընթերցողս ձեռքը տանում է գրպանը, մի ոսկեգույն լայք է հանում՝ ոսկե ճուտիկի նման, և թողնում է էջիս – իրար հետևից լայք-ճուտիկները թափվում են ստատուսիս վրա, ես էլ իմ հերթին եմ փառավորվում:
  • Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում

    Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում

    09.11.2013| 11:47
    Ճիշտն ասած, Արարատի քաղաքապետի ընտրություններն ինձ մի տեսակ չեն հուզում: Բայց թեկնածուներից մեկի այս ճառը (անունը չեմ ուզում նշել), ինձ հուզեց. ««ԲՀԿ» թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես, հպարտ կանգնած ձեր դեմ, դիմում եմ մեր մեծ բարերար, մեր կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանին ու հպարտորեն ձեր առջև ասում, պարոն Ծառուկյան, մեր Արարատ քաղաքը շատ, շատ մեծ խնդիրներ ունի: