ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Որևէ ուղղությամբ տևական ջանքերի արդյունք չտալը զորեղ հակաստիմուլ է

Որևէ ուղղությամբ տևական ջանքերի արդյունք չտալը  զորեղ հակաստիմուլ է
20.09.2024 | 16:27

Բաց դռները հարյուրերորդ անգամ ջարդելը նշան է այն բանի, որ մարդկանց գործունեությունը որևէ լուրջ նպատակ չի հետապնդում։

Եթե նման մարդկանց թիվը հասարակության մեջ զգալի տոկոս է կազմում, ապա դա նշանակում է նաև, որ այդ հասարակությունն էլ որևէ լուրջ նպատակ չի հետապնդում։

Մարդիկ կարող են առարկել, թե բոլոր մարդիկ էլ ունեն լուրջ նպատակ՝ նրանք առնվազն ուզում են հնարավորինս երկար ապրել։

Դրա պատասխանն այն է, որ դա կենսաբանական նպատակ է, բոլոր կենդանիներն էլ են նույն բանին ձգտում, ու խոսքն այդ նպատակի մասին չէ, այլ՝ սոցիալական ու աշխարհաքաղաքական նպատակների մասին։

Դրանից բացի, բաց դռները հարյուրերորդ անգամ ջարդելը հակառակ է նաև էներգիայի էկոնոմիայի/տնտեսման սկզբունքին, որով ղեկավարվում է բնությունն ինքը։

Ընդհանրապես, էներգիայի տնտեսման սկզբունքի հետ վերջերս տարօրինակ բաներ են տեղի ունենում։

Հավանաբար, բոլորն են տեսել համացանցում տարածված վիդեոները, որոնցում կատուն սիրում է ծիտիկին, վագրը սիրում է եղնիկի ձագին, ու նման բազմաթիվ այլ դեպքեր, որտեղ նրանք և այլ կենդանիներ բոլորը միասին հաճելի ժամանակ են անցկացնում։

Դրա պատճառը այն է, որ նրանք արդեն շատ կուշտ են, իսկ եթե մշտապես շատ կուշտ են, ապա բոլոր հնարավոր միջոցներով սնունդ հայթայթելու նպատակը նրանց մեջ մարում է, և նրանք դառնում են աննպատակ։

Իսկ մարդկանց մոտ էլ, երբ նրանք տևականորեն տեսնում են, որ որևէ լուրջ նպատակի ուղղությամբ իրենց ջանքերը արդյունք չեն տալիս, ապա աստիճանաբար թուլացնում են այդ ուղղությամբ ջանքերը և, ի վերջո, մոռանում են նաև իրենց հետապնդած լուրջ նպատակի մասին, այսինքն, դառնում են աննպատակ։

Որևէ ուղղությամբ տևական ջանքերի արդյունք չտալը այնպիսի զորեղ հակաստիմուլ է, որ մարդն իր գոյության հիմնարար նպատակն անգամ կարող է մոռանալ։

Այս է մարդկանց ծույլ ու թամբալ, աննպատակ ու անտարբեր դառնալու մեխանիզմն ու դրա իրականացման ալգորիթմը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3540

Մեկնաբանություններ