Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մարտնչող հակառուսականությունը ժամանակին ներկայանում էր մարտնչող հակաբոլշևիզմով

Մարտնչող հակառուսականությունը ժամանակին ներկայանում էր մարտնչող հակաբոլշևիզմով
01.08.2024 | 12:33

Եթե Հայաստանում կան իրական արևմտյան քաղաքակրթության համակրողներ, ապա նրանք խորապես պետք է մտահոգվեին փաշինյանական&Co-ի «արևմտամետությունից», որովհետև այն, ինչ անում և քարոզում են սրանք, ամենաշատը մեզ հասցնելու է ռուսական ծայրագավառի։

Մարտնչող հակառուսականությունը ժամանակին ներկայանում էր մարտնչող հակաբոլշևիզմով, դա դեռ քիչ էր, կապ էին հաստատում Կուբանի սպիտակ-գվարդիականների (бело-гвардейцы) հետ, հույս ունենալով որ Դենիկինի բանակը կհաղթի ու Հայաստանն ազատ կթողնի։ Ի դեպ, մերօրյա Դենիկինը Ուկրաինայի իշխանախումբն է (թեպետ, Դենիկինին հաստատ չես համեմատի սրանց հետ` էնտեղ գաղափար կար, սկզբունք կար, հավատամք կար)։

Էն խեղճ Լևոն Շանթը էլ չգիտեր ինչ հեռագրեր ուղարկի, որ Երևանում խելքի գան, բայց... Անտանտան գալիս էր «փրկելու»:

Պատմությունը կրկնվում է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4016

Մեկնաբանություններ