ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թիրախում Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարն է

Թիրախում Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարն է
04.03.2024 | 17:15

Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։

Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, 2019 թ. ապրիլի 7-ին։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 3469

Մեկնաբանություններ