ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

... կամ` ծերունին և հողը (ըստ Հովելի մարգարեության)

... կամ`  ծերունին և հողը  (ըստ Հովելի մարգարեության)
26.02.2024 | 15:31

... Լսե՛ք այս, ո՛վ ծերեր, և ակա՛նջ դրեք Երկրիս բոլո՛ր բնակիչներ, ձեր օրերում և կամ ձեր հայրերի օրերում այսպիսի բան եղե՞լ է:

Սրա մասին պատմե՛ք ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, իսկ նրանց որդիները՝ հետագա սերնդին:

Ինչ որ մնացել էր թրթուրից մորեխը կերավ, մորեխի կիսատ թողածը բզեզը բզկտեց, բզեզի թողածը խավարասերը խժռեց:

Զարթնե՛ք, ո՛վ անջատվածներ, ու լացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ, ողբացե՛ք քաղցր գինու համար, որովհետև այն խլել են ձեզանից:

Որովհետև իմ Երկրի դեմ մի ազգ է ելել՝ զորավոր և մեծաթիվ. նրա ատամները գազանի ժանիքների պես գիշատիչ են:

Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին:

Ողբա՛ կույսի պես, որ քուրձ է հագել՝ ողբալով իր երիտասարդության փեսայի կորստից:

Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները:

Արտն ավերվել է, հողը սուգ է անում, որ ցորենն ավերվել է, գինին՝ ցամաքել, յուղը՝ նվազել:

Ամաչե՛ք, ո՛վ հողագործներ, ողբացե՛ք, ո՛վ այգեգործներ` ցորենի համար և գարու համար, որովհետև արտերի բերքը ոչնչացել է:

Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ պարտեզի բոլոր ծառերը չորացել են, որովհետև ուրախությունն ամոթից հեռացել է մարդկանց որդիներից:

Քու՛րձ հագեք և սու՛գ արեք, ո՛վ քահանաներ: Ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ:

Եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև մեր Աստծո տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին:

Ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք: Երեցներին ու երկրի բոլոր բնակիչներին հավաքե՛ք Տիրոջ՝ ձեր Աստծո տանը և աղաղակե՛ք Տիրոջ: ...

Չէ՞ որ աչքերիս առաջ կտրվեց մեր սնունդը, մեր Աստծո տնից՝ ուրախությունն ու ցնծությունը:

Հողի կոշտերի տակ խորշոմել են սերմերը, ամայացել են շտեմարանները, քանդվել ամբարները, որովհետև ցորենը խորշակահար եղավ:

Ինչպե՜ս են հեծեծում ընտանի կենդանիները, ինչպես են մոլորված թափառում նախիրները, որովհետև արոտ չկա նրանց համար:

Ոչխարների հոտերն էլ են պատիժ կրում հանցանքի պատճառով:

Քե՛զ եմ աղաղակում, ո՛վ Տեր, քանզի կրակը լափել է արոտները, և բոցն այրել է պարտեզի բոլոր ծառերը:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.1

Բոլոր կերպարներն իրական են, ցանկացած համընկնում ոչ պատահական:

Հ.Գ.2

Ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից ...
Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող աղաղակեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, մի թող որ մնանք ազգերի արհամարհանքի առարկա:
Ինչո՞ւ ուրիշ ժողովուրդներն ասեն` ո՞ւր է դրանց Աստվածը ...
(Հովելի մարգարություն, 2: 16-17)

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ