Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ոստիկանությունը` գյուղատնտեսությունում

Ոստիկանությունը`  գյուղատնտեսությունում
31.05.2013 | 10:53

ՀՀ ոստիկանությունը 20 մլն դրամ է փոխանցելու բնական աղետից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին. այս մասին տեղեկացրել է լրատվամիջոցներին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ինչ խոսք, քայլը մարդասիրական է, սակայն մեր բնակչության զգալի հատվածը զարմացած է և մտահոգված` ինչո՞ւ է ուժային կառույցի ղեկավարը հանդիպում գյուղապետերի հետ և նրանց ասում, որ չպետք է թույլ տալ, որ կանայք և երեխաները, մայրուղիներ փակելով, արտահայտեն իրենց բողոքը, և դա հեռարձակվում է եթերով։ «Խնդիրը ոստիկանության իրավասության շրջանակներում է, քանի որ խոսքը վերաբերում է հասարակական կարգի պահպանմանը։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելու մտայնությունից և գյուղապետերին կոչ է արել սերտ աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգել է ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլև գործնականում օգնել դրանց լուծմանը»,- պարզաբանեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։ Այն, որ ոստիկանության համար կարևոր են գյուղացու խնդիրները, լավ է, բայց անհասկանալի է, թե ինչպես են համայնքների ոստիկանության տարածքային կառույցները գործնականում օգնելու գյուղատնտեսության ոլորտին և ինչո՞ւ։ Երևի թե հենց սրանով է պայմանավորված ժողովրդի վերը նշված մտավախությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ