ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր

Ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր
25.04.2023 | 21:31

Թշնամու մշակած նենգ ծրագրերի, համապատասխան տեխնոլոգիաների կիրարկման ու ֆինանասական ներարկումների հետևանքով ազգիս վրա բարձրացած մերօրյա հուդանե՛ր, հպարտացա՛ք, որ մոլորեցրիք տասնյակ հազարավոր քաղաքացիների, զավթեցիք իշխանությունը ու մնում եք անպատիժ:

Հպարտացա՛ք, որ թշնամու զոհասեղանին դրեցիք ու զոհաբերեցիք մեր հազարավոր լույս զավակներին, շարունակում եք նույն գործը կատարել ու մնում եք անպատիժ:

Հպարտացա՛ք, որ ծախեցիք Հայրենիքը, շարունակում եք նույն գործը կատարել ու մնում եք անպատիժ:

Հպարտացա՛ք, որ ստում եք, խաբում եք, փչացնում եք, ավերում եք, թալանում եք, պղծում եք, ոչնչացնում եք ու մնում եք անպատիժ:

Հպարտացա՛ք, որ բարձրացաք Աստծո Եկեղեցու, մեր արժեքների ու սրբությունների դեմ ու մնում եք անպատիժ:

ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՏԻԺ․․․

Նեռի ոգով բարձրացած հպա՛րտ ամբարիշտնե՛ր, ահով ու սարսափով կերեք դավաճանված նահատակների արյունով, նրանց մայրերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների, ազգի արցունքներով ու անեծքով շաղախված ձեր հարամ հացը, դողալով քնեք ու զարհուրելով արթնացեք,

քանի որ չե՛ք կարող ծաղրել Աստծուն ու մնալ անպատիժ, և օրեցօր մոտենում է ձեր հատուցման ժամը:

Քանի որ մեր նահատակների արյան կանչը երկրից բողոքում է Աստծուն, և երկիրը դուրս է փսխելու ձեզ:

Քանի որ մեր լույս նահատակների հոգիները Աստծո գահի առջև աղաղակում են ու սպասում են ձեր դատին ու իրենց արյան վրեժին:

Քանի որ մեր Հայրենիքի կորստյան, լույս նահատակների արյան, ազգի զրկանքների, ցավի, տառապանքի ու արցունքների գնով ձեր 30 արծաթով ձեռք բերած արյան ագարակներում է լինելու ձեր վախճանը․․․

Կարինե ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ