Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Անժելա Էլիբեգովա. Հարց տվեք ձեզ՝ մեր զոհերի ու վիրավորների իրական թիվը գիտե՞ք

Անժելա Էլիբեգովա. Հարց տվեք ձեզ՝ մեր զոհերի ու վիրավորների իրական թիվը գիտե՞ք
14.11.2020 | 13:14

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքում գրել է.

«Ինձ շատ հաճախ հարցնում էին, թե ինչպես է Ադրբեջանը կարողանում թաքցնել իրենց զոհերի իրական թիվը։ 21-րդ դարում դա կարծես թե անհնար ա։ Բացատրում էի, թե ինչպես, տարիներով էդ մեխանիզմին Ադրբեջանում հետևել եմ։ Պարզվեց ոչ միայն ես եմ հետևել, նաև իրենցից օրինակ վերցնողներ եղան։ Հիմա հարց տվեք ձեզ, դուք մեր զոհերի ու վիրավորների իրական թիվը գիտեք՞: Դիահերձարանների իրական պատկերը գիտեք՞: Մեր մարդկային կորուստների իրական պատկերը գիտեք՞:


Հիվանդանոցներում կատարվողի մասին գիտեք՞: Ցուցակներից դուրս արդեն հարյուրավոր հողարկավորված զոհերի մասին գիտեք՞: Այ հենց էդպես ա թաքցվում ինֆորմացիան 21-րդ դարում ձեր քթի տակ, երբ ձեզ թվում ա, որ էս մի բուռ երկրում անհնար ա մի քանի հազար կորուստ թաքցնել։


Գնացեք այսօր մոմավառության, հարգեք էդ տղաների և աղջիկների հիշատակը։ Թույլ մի տվեք, որ իրենք դառնան վիրտուալ Հայաստանի անդեմ վիճակագրական թիվ, որը նույնիսկ հիմա չեն համարձակվում հրապարակել»։

Դիտվել է՝ 3067

Մեկնաբանություններ