Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Արա, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Արա, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք
12.05.2024 | 09:02

Օրերս բավականին տարածվեց այն կարճ տեսանյութը (մասնագիտական խոսքուզրույցում դրանց ասում են՝ «վիրուսային տեսանյութ»), որտեղ պիղծը իր դարակազմիկ էշություններն էր ասում, նշում՝ «շահառուն Ռոբերտ Քոչարյանն է», իսկ շարունակությունը սքեթչային «Կարգին հաղորդման» հանրահայտ հատվածն էր՝ «արա՛, ա՛յ ոչխար, էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս...»:

***

Բայց դե հանրության մի մասի (հանրություն ասելով՝ ՔՊ-ն ֆեյքով-մեյքով-բանով-մանով նկատի չունեմ) մեջ ինչ-որ նստվածք տվել է:

Նաև կան մարդիկ, որ ազնվորեն նշում են, որ երկիրն այս վիճակից դուրս բերել ի վիճակի է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը...

***

Ասելիքս, ցավոք, մի փոքր երկար կարող է լինել, ինչը «վերնագրեր կարդացող» հանրույթի դեպքում միգուցե ճիշտ չէ, բայց ասել արժե:

***

Ամենից առաջինը. իսկ դուք, որևէ մեկը, առհասարակ, Ռոբերտ Քոչարյանին հարցրե՞լ է, նրանից հետաքրքրվե՞լ է, թե նա ինքը նման պայմաններում կհամաձայնե՞ր մտնել այդ բեռի տակ:

Լրիվ լուրջ եմ ասում: Դեռ մարդուն հարցրեք, ախր:

Այնպես են ասում՝ ձգտում են իշխանության, այան-բույան, կարելի է կարծել, թե Հայաստանը մի երևելի վիճակում է, մարդիկ քնում-վեր են կենում, ուզում են իշխանության ղեկին լինել:

***

Ի՞նչ է այսօրվա Հայաստանը: Մի պահ ենթադրենք, որ ազգի բախտը պատահական բերում է, նիկոլ փաշինյանը, օրինակ, քնում է, ու քնած տեղը մեռնում...

Ձևավորվում է կամ պիտի ձևավորվի նոր իշխանություն: Այն ինչի՞ տակ է մտնելու...

- Քայքայված, բացառապես ռե-էքսպորտի, խաղամոլական «բիզնեսների», չգիտես, թե էլ ինչ զրթուզիբիլի «ասեղին» նստած փուչիկ տնտեսություն, քայքայված տնտեսական համակարգ, որը տնքում է բանկային օլիգարխիայի լծի տակ:

- Գործնականում սնանկ տնտեսություն՝ 12 միլիարդ դոլարի արտաքին պարտքով:

- Ժողովրդի քրտինքի հաշվին ապրող, ուռճացված ապարատ ու ձրիակեր պաշտոնյաների բանակ, անհիմն ուռճացված հաստավիզ ու թրքաբարո «ոստիկանական» «զորք», քննիչներ, հակակառուպցիոններ, չգիտես, թե՝ ինչեր, որ բացի ժողովրդի քրտինքի հաշվին ապրելը մի հատ էլ ժողովրդի կյանքն են ուտում: Այսինքն՝ ձրիակերների մի հսկա բանակ, որը ոչ մի արժեք չի ստեղծում, բայց պետական միջոցները մսխում է, ու դրանցից դեռ ազատվել է պետք:

- Գրեթե ոչնչացված անվտանգության համակարգ: Այդ թվում՝ դեֆորմացված ու բացառապես 1 անձի ծառայության տակ դրված ազգային անվտանգության ծառայություն, որը մինուսից պետք է վերստեղծել:

- Բնական դաշնակիցների հետ հիմնովին փչացված հարաբերություններ, որոնց վերականգնումը շատ ավելի երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու:

Գործընկեր-երկրների հետ փչացված հարաբերություններ՝ խեղված բովանդակությամբ:

Ինքնիշխանության ցածրագույն աստիճանի հասցված, արդեն գրեթե լիովին թուրքական արտաքին կառավարման տակ դրված երկիր:

- Բարոյալքված, բացառապես թշնամու առաջ դուռ բացելու վիճակի մեջ դրված, կարգապահությունը կորցրած բանակ, որտեղ հայտնվելը պետական մակարդակով քարոզվում է որպես պատիժ: Թուլացած դիրքեր, նպատակային կերպով թշնամու համար բարենպաստ, իսկ մեր երկրի պաշտպանության համար՝ աննպաստ դիրքեր:

Բարոյալքված և փառչակի կողմից չմարիտ արված սպայակույտ՝ անբարո ու պատվազուրկ «գեներալներով»:

- Ատելությամբ, չարությամբ, ներքին թշնամանքով թունավորված հասարակություն:

- Տնազրկված, հազարումի խնդիր (բնակարանային, սոցիալական, տնտեսական և այլն) ունեցող տասնյակ հազարավոր հայրենակիցներ՝ նեռի հանձնած Արցախի մեր հայրենակիցները՝ իրենց չլուծված խնդիրներով:

- Նենգախեղված կրթական համակարգ:

- ՈՒսանող խեղդելու նպատակ հետապնդող ՔՊ-ացված բուհական համակարգ:

- Անտերության ու ինքնահոսի մատնված առողջապահական համակարգ:

- Ոչնչացված ու զրոյացված գյուղատնտեսություն:

- Միտումնավոր սխալներով, նաև անծայրածիր հիմարությամբ ներդրված զանազան արգելանքներ, որոնք կաշկանդում են բիզնեսի զարգացումը:

- Արցախի կորստի հետևանքով, ինչպես և ՀՀ ահռելի կենսատարածք թշնամուն նվիրելու հետևանքով պարենային ինքնաբավության աստիճանը բավականին կորցրած երկիր:

Շարունակե՞մ, թե՞ հերիք է:

Կուզեք՝ ավելացրեք, եթե բան եմ բաց թողել:

***

Բայց մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք. կուզենայի՞ք նման երկրի ղեկավար լինել: Ասենք՝ ուզենայիք, տակից դուրս կգայի՞ք:

Մահապա՞րտ եք:

***

Ես, անկեղծ եմ ասում՝ չէի ուզենա, ոչ էլ կստացվեր (թերևս, միայն ՔՊ-ականներին պատասխանատվության ենթարկելը ստացվեր, եթե կողքից օգնեին, միգուցե նաև՝ դպրոցական կրթության որոշակի խնդիրների լուծումը):

Բա ինչու՞ է ձեզ թվում, թե, օրինակ նախկին որևէ ղեկավար ուշագնաց է լինում էս ... չասեմ՝ ինչի մեջ կամ ահռելի բեռի տակ մտնելու համար:

Առհասարակ, այնպիսի վիճակում ենք, որ միայն մահապարտ-մասնագետներից կազմված խումբը կարող է սրա տակից դուրս գալ, այն էլ՝ համազգային համախմբման ու համերաշխության պայմաններում: Հակառակ դեպքում՝ բան չի ստացվի: Բայց դա առանձին քննարկելու բան է:

Հիմնականը. էդ որ ՔՊ-ի եզական պրոպագանդան խոսում է՝ «նախկինները, նախկինները...», ոմանք էլ թութակում են, ու եթե դուք էլ եք կամա-ակամա տրվում նման գայթակղության, մի երկու րոպե ավել մտորեք, թե ի՛նչ է իրենից ներկայացնում նիկոլի ավերակած Հայաստանը, որ մարդ մի հատ էլ կամովին ցանկանա նման խարխլված, կործանման ընթացող երկրի ղեկը ստանձնել:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ