«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Էրդողանի «գործուղումը» պանիսլամիզմի գլոբալ ճամբար

Էրդողանի «գործուղումը»  պանիսլամիզմի գլոբալ ճամբար
30.10.2023 | 06:51

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահ Էրդողանը Պաղեստինի դրոշը ուսերին ելույթ է ունենում Ստամբուլի հզոր հակաիսրայելական հանրահավաքում: Նա սպառնում է Արևմուտքին, նրան համարելով անկայունության ու աղետի ստեղծող: Ի՞նչ է սա: Թուրքիան մտադիր է բախվել Արևմուտքին և համաշխարհային հրեական լոբբիի՞ն, մի՞թե նա ֆինանսական ներարկումների կարիք չունի՝ հաշվի առնելով երկրաշարժը և թուրքական լիրայի արժեզրկումը: Բացատրություններ շատ կլինեն, ես առավել հավանական եմ համարում «տրոյական ձիու» սցենարը: Համաս-Իսրայել պատերազմը խթանել է համաիսլամական հզոր համախմբում, որի առաջնորդությունը սահուն կերպով կարող է վերցնել Իրանը: Վերջինիս կրոնապետական քաղաքական համակարգը շատ առումներով նպաստավոր է այդ առաջնորդության համար: Եթե նկատի ունենանք նաև համաարաբական համախմբման նշաններն ընդդեմ Իսրայելի, ապա ԱՄՆ-Իսրայել դաշինքի համար տարածաշրջանում կարող է բավականին բարդ իրավիճակ ստեղծվել: Այս առումով ամենահարմար տարբերակը Էրդողանի «գործուղումն» է պանիսլամիզմի գլոբալ ճամբար, որտեղ ամենաթունդ «հակաարևմտյան», «հակաամերիկյան» և «հակահրեական» հռետորաբանությունը քող է իրական նպատակների ծածկման համար: Գուցե և սխալվում եմ, բայց սա իմ դիտարկումն է, մնացյալը ցույց կտան ապագա իրադարձությունները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ