ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինքնամաքրումը կփրկի

Ինքնամաքրումը կփրկի
19.09.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Թեև երեկվա ասուլիսի թեման ներքաղաքական գործընթացներն էին ու դրանցում արտախորհրդարանական ուժերի մասնակցության չափը, սակայն ակումբ հրավիրված «Հայ արիական միաբանության» առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ով ժամանակին քաղաքական ու լրագրողական դաշտը փոթորկել էր իշխանության վերին օղակներում ներգրավված հայտնի կողմնորոշում ունեցող պաշտոնյաների ցուցակով, այս անգամ էլ չխուսափեց արտաթեմատիկ հարցադրումից։ «Այդ չարաբաստիկ ցուցակի համար մի քանի տարի առաջ Ձեր դեմ քրեական գործ հարուցվեց, ճիշտ է, ազգային փոքրամասնությունների նկատմամբ թշնամանք հրահրելու հիմքով, և Ձեզ մեծ դժվարությամբ հաջողվեց խուսափել դատական պատասխանատվությունից։ Այսօր Դուք էլ, ցուցակն էլ, մի տեսակ անուշադրության եք մատնվել»,- փաստեցին լրագրողները։
«Չէ, խնդիրն անուշադրության չի մատնվել,- հետևեց Արմեն Ավետիսյանի պարզաբանումը։- Մամուլում մենք մի քանի անգամ էլ ենք անդրադարձել տվյալ թեմային, և հիմա չգիտեմ՝ ուրիշ էլ ի՞նչ ավելացնել ասվածին, եթե ամեն ինչ ավելի քան բացահայտ է։ Մեր խնդիրն ամենևին էլ մասնավոր անձանց «սպիտակեղենը» քրքրելը չէ, անձամբ ինձ բացարձակապես հետաքրքիր չէ։ Մեզ և մեզ պես մտածողներին մտահոգում է լոկ այն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ տեղ չունենան հասարակության մեջ և չփչացնեն հանրությունը։ Հետո՞ ինչ, որ ձգտում ենք դեպի Եվրոպա։ Անտարկտիդա էլ ձգտելու լինենք, որտեղ մարդ չկա, նման կողմնորոշումը պարսավելի է։ Ավելացնելու բան չունեմ։ Ամեն ինչ բացահայտ է, իշխանությունը կենտրոնացած է այդ մարդկանց ձեռքում։ ՈՒղղակի պետք է իշխանափոխություն կազմակերպել և գնալ ազգային ինքնամաքրման ճանապարհով»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4878

Մեկնաբանություններ