Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 17
Հիսու՜ս...
Հաճախ տվեք Իմ անունը:
Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի.
«Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»:
Հիսու՜ս:
Սիրով ու ջերմությամբ Իմ անունն արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք: Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը:
Հիսու՜ս:
Այս անունը հեռու է վանում անձկությունը առանձնության և փարատում մռայլությունը:
Հիսու՜ս:
Այս անունն օգնում է հաղթահարելու ձեր սխալները:
Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ անունը:
Այո՛, անունս` Հիսուս:
Ավելի հաճախ գործածեք այն:
Արտասանեք այն քաղցրությամբ:
Գործածեք այն աղոթքով:
Արտասանեք այն զորությամբ:
Հիսու՜ս...