17.08.2024|
14:02
62 բնակավայր ունեցող Տավուշի մարզում ընդամենը 4 դպրոցի շենք է կառուցվում՝ Կիրանցում, Գանձաքարում, Բագրատաշենում, Դովեղում։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 5 ամիս դադարեցված է։ Դպրոցի շինարարությունը սկսվել է 2022 թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում էր պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։