Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ապրել չկարողացող ձախողակներն ու ապրելու ռացիոնալ արվեստին տիրապետող հաջողակները

Ապրել չկարողացող ձախողակներն ու ապրելու ռացիոնալ արվեստին տիրապետող հաջողակները
10.09.2024 | 11:02

Պատմությունը ցույց է տալիս, որ թույլերի մեջ էլ են լինում հաջողակներ և ձախողակներ, որը բացատրվում է ուժեղների հետ ունեցած նրանց հարաբերությունների բնույթով։

Այն թույլերը, որոնք տիրապետում են ուժեղների հետ հարաբերությունների արվեստին, հաջողում են, իսկ նրանք, որոնք անհիմն մեծամիտ են են և չեն կարողանում ժամանակին գնահատել ուժեղներից եկող խարդավանքներն ու դրանց հետ կապված գոյաբանական վտանգները, ձախողվում են։ Մանավանդ, քաղաքական մտածողությունից զուրկ թույլերը, որի վառ օրինակն ենք մենք. ամենափոքր առիթով պատրաստ են որևէ ուժեղի կամ ուժեղների ձեռքին դառնալ խաղալիք ու գործիք՝ առանց հասկանալու դրա հետ կապված պոտենցիալ վտանգները։

Որպես կանոն, պատմության շրջադարձային և վտանգներով ու ամենալուրջ ռիսկերով լի ժամանակներում ձախողակ թույլերը դառնում են իրենց ճակատագիրը որոշող ուժեղների հակառակորդը, իսկ հաջողակ թույլերը՝ նույնիսկ իրենց ոխերիմ թշնամու կեղծ հավատարիմը։

Թույլի ապրելու ալգորիթմի առանցքը բոլոր հնարավոր ու անհնարին ուժեղներին ու կիսաուժեղներին իր պոտենցիալ հենարանը դարձնելն է, քանի որ ուժ չունի և ապրել է ուզում մյուս բոլորի նման։

Թույլերից նա, ով այս արվեստին չի տիրապետում և դավանում է «լավ է մեռնել կանգնած, քան թե ապրել ծնկաչոք» սկզբունքին, դատապարտված է միշտ ապրել ծնկաչոք կամ էլ, վատագույն դեպքում, չապրել։

Ապրել չկարողացող տխմարների ամբոխը իր չապրելու անկարողությունը արդարացնում է ապրելու ռացիոնալ արվեստին տիրապետողներին ստրկամիտ անվանելով։

Ասվածի վառ օրինակ է անցյալ դարի 20-ականների մեր և մեր արևելյան հարևանների պատմությունը, որը նույնությամբ կրկնվում է ներկայում։

Կա իսկական ստրկամտություն, որը դրա տերերին հնարավորություն է տալիս իր կյանքը անիմաստ վտանգների ու գոյաբանական ռիսկերի չենթարկել և կա ոչնչով չարդարացված մեծամիտ ստրկամտություն, որը անիմաստ վտանգ ու գոյաբանական ռիսկեր է փնտրում, որ իր սեփական գլխին բերի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ