ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մարդիկ անկախությունը շփոթել են աշխարհից կտրվածության հետ

Մարդիկ անկախությունը շփոթել են աշխարհից կտրվածության հետ
17.09.2024 | 15:46

Մեկ շնչին ընկնող անհիմն մեծամիտների թվով մենք աշխարհում կարող ենք բռնել առաջին տեղերից մեկը։

Բնության կողմից ստացած աննշան խոհունության մի փշուրն անգամ բավական է, որ հերթական տգետը իր ավելի տգետ միջավայրին վերևից նայի։

Մարդիկ անկախությունը շփոթել են աշխարհից կտրվածության հետ, մի բան, որը հարմար է նաև, քանի որ աշխարհից չկտրվելու համար նաև պետք է մրցունակ լինել։

Իսկ մրցունակ լինելու համար, ի թիվս այլ կարևոր բաների, պետք է ունենալ գիտելիք, որի համար էլ պետք է ունենալ կրթական լուրջ համակարգ, այսինքն, բազմաթիվ բաներ, որոնք պետք է համակարգված լինեն ընդհանուր հզոր նպատակով։

Անկապ ու աննպատակ շարժումների փոխարեն մեզ պետք է նպատակաուղղված միասնական շարժում։

Բրոունյան շարժումների երկիր իմ Հայաստանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ