Շոգագետներն ու ուշագնացաբաններն ասում են՝ տնից դուրս մի՛ եկեք, ջրագետներն ասում են՝ օրական ձեր մարմնի քաշին հավասար ջուր խմեք, հրշեջները հորդորում են դյուրավառ նյութերի մոտ բարձր չծիծաղել։ Քաղաքն արևային պաշարման ա ենթարկվել։
Սառը ձմերուկը փրկություն ա, բայց ծանրամարտիկի հաճույք ա՝ հսկա, ծանր՝ առնում հանում ես հինգերորդ հարկ, կլեպները կտրում ես, տակը երկու անգամվա հովանալու բան ա մնում։
Ի՞նչ լավ կլիներ՝ ծորակը բացեի, սառը ձմերուկ գար, թեկուզև ժամանակ առ ժամանակ 24 ժամով վթարային ձմերուկազրկում լիներ։
Հենրիկ Պիպոյան