«ՀԱՅ ազգը, որին թեև աշխարհի հզորները զլանում են այս երկրագնդի վրա հատկացնել ինքնուրույն և խաղաղ ապրելու մի տեղ և անգամ զրկում են նրան ապրելու իրավունքից, նրանք այդ ուժեղները, նույնիսկ չեն տեսնում հազարավոր հիասքանչ ճարտարապետական կոթողներով լեցուն հայերի բնիկ երկիրը, որտեղ հայերն ապրել են կապված անքակտելի և անժխտելի կապերով քաղաքակիրթ մարդկության և առավելապես Եվրոպայի ժողովուրդների հետ: Նույն այդ հայ ժողովուրդը ոչ միայն ազնվացրել է նրանց, այլ նաև այդ բոլոր մշակույթների ծագման և զարգացման ուղիների ուսումնասիրման կարևոր մի օղակ է հանդիսանում»:
Նիկողայոս ՄԱՌ
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից