Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հիտլերն ու պետական ծառայողները

Հիտլերն ու պետական ծառայողները
04.04.2024 | 14:42

Մի հետաքրքիր դեպք եմ պատմելու հիտլերյան Գերմանիայի հարկային ծառայության մասին։

Քսանական թվականներին քաղաքականություն մտած Ադոլֆ Հիտլերը բանտում գրեց իր ծրագրային «Իմ պայքարը» գիրքը, որտեղ ֆաշիզմի պարագլուխը գաղափարական հիմնավորումներ էր ներկայացրել իր ազգային, սոցիալ քաղաքական ուղու վերաբերյալ։

Պետք է ասել, որ գիրքը սկզբնական շրջանում չուներ սպասելի հաջողություն և հավանաբար դրա պատճառը գրքի բավականին բարձր գինն էր, և շատ ու շատ համոզված ֆաշիստներ չէին էլ փորձում գնել այն գրախանութներից։

Իրադրությունը փոխվեց Հիտլերի Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո։

Գիրքը սկսվեց ծախվել հարյուր հազարանոց քանակներով։

Փողը գետի նման հոսում էր դեպի նացիոնալ ազգային կուսակցության դրամարկղ, և ընտրությունների արդյունքներով էլ ավելի խանդավառ գերմանական ժողովուրդը հարստացրեց ֆյուրերին։

Հետագայում սակայն պարզվեց, որ գրքի վաճառքից գումարներ ստացած Հիտլերը չէր վճարել եկամտային հարկով նախատեսված հարկային գումարները։

Բացահայտումը կատարել էր Բեռլինի հարկային տեսուչներից մեկը, ով բախտ էր ունեցել քննելու Հիտլերի բանկային հաշվի շրջանառությունը։

Չվճարված եկամտահարկի փաստ հայտնաբերած պաշտոնյան չէր թաքնվել, չէր կոծկել փաստերը և հատուկ ծանուցում էր ուղարկել անձամբ քաղաքացի Հիտլերին և Եվրոպայի կեսը գրաված առաջնորդին հորդորել էր կատարել վճարումները և մարել տուգանքները։

Հավանաբար շատերը չեն հասկանա տվյալ պաշտոնյայի խիզախությունը և պաշտոնական անբասիր վարքականոնը։

Ինչո՞վ է ավարտվել այդ աղմկահարույց ծանուցումը։

Հիտլերը սահմանված ժամկետում վճարել, մարել է հարկային պարտավորությունները, իսկ անվախ պաշտոնային պարգևատրել։

Ինչու՞ եմ այս պատմությունը հիշել:

Որովհետև օրեր առաջ դեռևս ՀՀ առաջին պաշտոնյան Գյումրի կատարած այցի շրջանակներում հանդիպել էր ՔՊ Գյումրի քաղաքի ակտիվի և բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներին։

Հավաքվածների համր լռության պայմաններում հայտարարվում է, որ

ՀՀ-ն սահմանադրություն չունի։

Փաստացի օրենքների գործողության պատասխանատուներից ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը չընդդիմացավ և սահմանադրության գոյությունը կասկածողին չընդհատեց:

Չընդդիմացավ և չխրատեց, որ ՀՀ սահմանադրության նկատմամբ ցանկացած ոտնձգություն անօրինական է և դա կատարողը պետք է կրի համապատասխան պատիժ։

Այո՛, հայկական պետության պաշտոնյան վախկոտ է, հարմարվող, լռակյաց, ո՛չ սկզբունքային։

Մինչդեռ նույնիսկ համակենտրոնացման ճամբարում հայտնվելու վտանգը գերմանացի պաշտոնյային չէր սասանել և ուրեմն «Տուն ենք պահում» արդարացումով համրացած հայկական պետական ապարատն իշխանափոխությունից հետո պետք է ենթարկվի լյուստրացիայի, որպեսզի տասնյակ հազարավոր պետական ծառայողների մեջ գոնե մեկը գտնվի, ով գերմանական տեսուչի մի մազն արժենա։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3233

Մեկնաբանություններ