Իմ միամիտ օրեր, ու՞ր եք կորել,
զվարթ սրտով օրեր, ու՞ր ցնդեցիք,
ցնծուն լույսով զօծյալ , խելառ օրեր,
ձեր խմորից ես հա՜ց չգնդեցի...
Նեկտար հևքը շուրթիս, պայծառ օրեր,
վերելքներդ երգով հաղթահարած,
ա՜խ, խորոտիկ լորիկ թե որոնեի՜
անապական շաղից չհագեցա՛ծ:
Քանի՜ երամ թռավ, ասի ` բարի'...
բարձունքներում շանթեր կբեկանեմ ,
շանթարգելված սիրտս էլ անարի
թևատրոփիկ գեթ մեկ չջերմացա՜վ:
Վռազ անցած օրեր, ու՞ր եք կորել,
հավատավոր անքեն, հեքիաթացյա՜լ,
մշուշներից անդին չեք հորինե՞լ
սփոփանքի հովիտ հոգեզմայլ։
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ