Մենք ականատեսն ենք Եվրոպական Միության անխուսափելի քայքայման պրոցեսին:
Ինչու՞ է դատապարտված:
1944 թ. ամերիկյան դոլարը դարձավ միջազգային վճարամիջոց:
Առ այսօր, համաշխարհային տնտեսության ֆինանսական չափորոշիչը դոլարն է :
Բայց, ինչպես ամեն բան այս գալակտիկայում, այնպես էլ դոլարը ունեցել է ծնունդ, զարգացում ու հիմա վրա է հասել դոլարի, որպես միջազգային վճարամիջոցի մահը:
ՈՒ դա ուրշները չեն արել, այլ հենց ամերիկացիներն են դրա նախաձեռնողը:
Բոլորդ եք հիշում Թրամփի լոզունգը՝ Ամերիկան նորից դարձնել հզոր:
Սա նշանակում է արդյունաբերական կապիտալի առաջնայնություն դրամական կապիտալի հանդեպ:
Մի կողմ թողնելով արդյունաբերական և դրամական կապիտալների համամասնության տնտեսագիտական բանաձևները, ասեմ ՝ ԱՄՆ-ում եկել են այն եզրահանգմանը, որ հզորացման համար պետք է փլուզել դոլարի կայսրությունը:
Դոլարի բաբելոնյան աշտարակը պիտի կործանվի:
Եվ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ իր համաշխարհային դոլարային կայսրությանը գա փոխարինելու եվրոն:
ՈՒստի ԵՄ-ը, որպես միավորում, պիտի քայքայվի:
Ինչն էլ մեծ հաջողությամբ, ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ, անում է Ռուսաստանի դաշնությունը:
Իսկ թե ինչպես է ՌԴ-ն դա անում, այլ ու հետաքրքիր թեմա է:
Ցանկացած քաղաքական կողմնորոշման մասին որոշում
կայացնելուց առաջ, հարկավոր է թափանցել աշխարհում կատարվող երևույթների էության մեջ:
Հասկանալ՝ ոչ թե ի՛նչ է կատարվում, այլ` ինչու” է կատարվում:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ