«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                

Ձեռագիրը նույնն է

Ձեռագիրը նույնն է
28.07.2024 | 11:19

«Շատ սուր իրավիճակ էր։ Ինձ դնում էին շրջանակների մեջ։ Ես հասկացա, որ պետք է դուրս գալ դրանից` թեկուզ ինձ գժի տեղ դնելով, թեկուզ նեադեկվատ թվալով»:

Ձեռագրի առումով ամեն բան նույնն է, իսկ ինչպե՞ս «դուրս գալ դրանից», «գժի տեղ դնել», «նեադեկվատ թվալ», շատ պարզ՝

Հեծանիվ քշել show

Արձակուրդ գնալ show

Ամեն բան նորմալ է show

Tik Tok show

Facebook show

Սելֆի show

P.S. Այսօրվա իրավիճակի սրությունը և հանձնառությունների ծանրությունը գիտի ոչ միայն հեծանիվի կիլոմետր հաշվողը այլ նաև նրանք, ովքեր գիտեն՝ քանի կիլոմետր մնաց քշելու:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ