Բարեկենդան է՝ ուրախության ու հոգևոր մխիթարության օր, իսկ առջևում Վարդավառի պահքն է:
Մեկ շաբաթ մարդիկ հոգեպես ու մարմնապես կպատրաստվեն դիմավորելու Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, ժողովրդին առավել հայտնի Վարդավառը։
«Պահեցողության շրջանը քրիստոնյայի համար կարևոր է։ Պահքը զորացնում է մեր հոգին։ Մարդը մտքով մաքրված, աղոթքով, Աստծուն ապավինած տոնախմբում է Տեր Հիսուս Քրիստոսին նվիրված տաղավար տոներից մեկը։ Մեզ համար առանձնացված են խորհելու շրջաններ, ապաշխարության, զղջման հնարավորություն»։
Տեր Հեթում Հեթում