Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Գլոբուսը տուր, կռուգըմ տամ»

«Գլոբուսը տուր,  կռուգըմ  տամ»
24.06.2024 | 13:28

Գյումրու թիվ 32 դպրոցի՝ արդեն նախկին տնօրեն, Արմինե Սուքիասյանի արատավոր գործունեությանը մամուլը բազմիցս է անդրադարձել: Օրենքն ու օրինականությունը ստորացրած դպրոցի այդ տնօրենի հանցավոր գործունեության բացահայտված փաստերը վկայում են Շիրակի մարզի կրթության ոլորտի բրգային կոռուպցիայի, դրա դերակատարների անկաշկանդության, ներքին բարոյական սահմանի, արտաքին պաշտոնեական արգելքների բացակայության, կրթության ոլորտը անձնական հարստացման, «կոզա նոստրայի» տձև, բայց անխափան աշխատող համակարգ կառուցելու մասին: Ներռեգիոնալ կոռուպցիայի «փչացածներն» իրենց հարմարավետ են զգացել երկրի բոլոր իշխանությունների օրոք՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեկլարատիվ բոլոր հայտարարությունների ֆոնին:

Գյումրու թիվ 32 դպրոցի՝ մեր բացահայտումների արդյունքում, նախկին դարձած տնօրեն Արմինե Սուքիասյանի սերիական հանցագործություններն ունեն սկիզբ , բայց չունեն վերջ: ՈՒ նույնիսկ իր նկատմամբ հարուցված և վաղեմության հիմքով կարճված թիվ 68151520 քրեական վարույթից հետո, այդ տիկնոջ հանցագործություններին բնորոշ ցինիզմը վառել է բոլոր բարոյական բարոմետրերը:

Կարճված քրեական վարույթով իրեն «շնորհված» ոչ արդարացման հիմքը՝ փաստացի չդատված հանցագործի իր կարգավիճակը, նա թաքցնել էր 2023 թվականի հոկտմբերի 27-ին՝ մասնակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անցկացվող՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) քննությանը:

ՈՒ չնայած կասկածելի եղանակով պլստացել էր այդ քննությունից՝ հաղթահարելով անցողիկ շեմը, ընդամենը երեք օր անց, շնորհիվ մեր ահազանգերի, բացահայտվեց Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի պաշտոնեական խաբեությունը. լինելով քրեական գործով նախկին մեղադրյալ, պետությունից հափշտակություններ և ֆինանսական չարաշահումներ կատարած խմբի անդամ, Արմինե Սուքիասյանն իրավունք չուներ նույնիսկ քննասենյակի բռնակին դիպչելու:

Իր կենսագրության թաքցված, բայց առավել վառ ու ցայտուն փաստերը մենք ներկայացրեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարին և իրավապահ բոլոր մարմիններին: Արդյունքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ճշտելով մեր կողմից տրամադրված տեղեկության իսկությունը, զրկեց Գյումրու թիվ 32 դպրոցի՝ այդ պահին դեռևս տնօրեն Արմինե Սուքիասյանին ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքից (հավաստագրից): Մի կողմ թողնենք, որ այս պահին այս «բարի համբավ ունեցող» տիկինն իր վրեժն է լուծում մեր բացահայտումից՝ մեր դեմ շուրջ 10 000 դոլարի 7 դատական հայց է ներկայացրելով, տեղեկացնենք՝ Արմինե Սուքիասյանը դատի է տվել նաև ՀՀ վարչապետի կաբինետի առանցքային՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ իրեն հավաստագիր չտրամադրելու հայցով: Իսկ դուք ասում եք՝ արդարություն, ճշմարտության գլոբուս, զրո կոռուպցիա, պարտված «կոզա նոստրա»: Մի դպրոց, մի տնօրեն ու աղաղակող մի քանի հանցագործություններ: Այստեղ է ասված՝ «наглость –второе счастье».

«ԿՈՖԵ ԲՐԵՅՔԸ» ԵՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ

Պարզվում է՝ Գյումրու թիվ 32 դպրոցի՝ մեր թեթև ձեռքով ու ծանր գրիչով, նախկին դարձած տնօրեն Արմինե Սուքիասյանը, ողջ դպրոցն էր վերածել իր հանցանքների գլոբուսի՝ որ բացահայտումն անում ես, առանցքում նրա և իր չպատժված հանցակիցների օվկիանոսներն են, հակամանկավարժության, պաշտոնեական կեղծիքների գագաթները:

Պարզվում է նաև, որ Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի քարտուղարուհին «կոֆե բրեյքի» ընթացքում դասավանդել է «Ֆիզկուլտուրա», «ՆԶՊ» (նախնական զինվորական պատրաստություն), «Աշխարհագրություն» և դասվարական առարկաները:

Մի՛ ծիծաղեք, տնօրենի քարտուղարուհին, ճիշտ է, չի ունեցել համապատասխան կրթություն, բայց հավես ունեցել է: Դե, իսկ դպրոցի տնօրենի խամաճիկ լինելը հատուկ մտերիմների նեղ օղակին շնորհով կարգավիճակ է:

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից մեզ՝ 20.06.2024 թվականին N 01/05.1/573-2024 համարով տրամադրված փաստաթուղթը վկայում է` Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենը կոռուպցիայի սեփական գլոբուսը տևական ժամանակ տվել է դպրոցի քարտուղարուհուն:

Կարդում ենք.

«Դպրոցի տնօրենի՝ 01.09.2018 թ. հ. 15 և 18.09.2019 թ. հ. 24 հրամաններով՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը և 2019 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածներում դպրոցի «ՆԶՊ» առարկայի դասաժամերը ժամանակավորապես տրամադրվել են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներին, որոնք չեն ունեցել սպայական կոչում»: ՈՒշադրություն դարձրեք՝ երկու տարուց ավելի աշակերտներին «ՆԶՊ» առարկան դասավանդել են ֆիզլուլտուրա առարկայի ուսուցիչները: Ի՞նչ են դասավանդել, ինչպե՞ս են վճարվել, ինչո՞ւ են առաջացել «ՆԶՊ» առարայի թափուր դասաժամերը ՀՀ կրթության տեսչական մարմինը չի գրում, լռում է:

Հաջորդը. ՀՀ կրթության տեսչական մարմինը գրել է.

«Գյումրու թիվ 32 դպրոցում՝ հայտնաբերված հաջորդ խախտումը վերաբերել է 2017-2018 և 2018-2019 ուսումնական տարիների ընթացքում «Ֆիզկուլտուրա» առարկայի ժամանակավորապես թափուր դասաժամերը պարբերաբար (2-5-ական օրերով) դպրոցի գործավարին (չի ունեցել համապատասխան կրթություն, 2019 թվականին ազատվել է աշխատանքից) և «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչին (չի չունեցել համապատասխան կրթություն) տրամադրմանը»:

Կոռուպցիոն քարտեզը գլոբուսին քաշած՝ դպրոցի տնօրենը ցեխոտել և կոխկրտել է ոչ միայն իրավական օրենքները՝ ցայսօր մնալով անպատիժ, այլև լիաբերան թքել է բարոյական բոլոր նորմերի վրա՝ հակամանկավարժական գործելաոճը, աշակերտներին փաստացի ծաղրելը, կրթություն ստանալու նրանց սահմանադրական իրավունքը խախտելը, պետությանը խաբելը, պաշտոնեական կեղծիք կատարելը համարելով կոռուպցիոն «օլիմպոսը» նվաճելու իր հաղթանակը: Դպրոցը կառուպցիոն բարբարոսության, խմբակային շահերի բավարարման, «իմ սուրը աջ էլ կկտրե, ձախ էլ» տնօրենի հրապարակային հայտարարած կարգախոսը Գյումրու նշված դպրոցի ավերման հիմքը դրեց՝ Շիրակի մարզպետնի, մարզպետարանի կրթության վարչության գլուխների հովանավորությամբ:

ՀՀ կրթության տեսչական մարմնի փաստաթղթում արձանագրված է Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրենի հաջորդ հանցագործությունը, կարդում ենք.

«Իրավական ակտի մյուս խախտումը վերաբերել է ակտի համապատասխան կետում արձանագրված՝ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում դպրոցի գործավարին (չի ունեցել համապատասխան կրթություն, ինչպես նաև մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության համապատասխան աշխատանքային ստաժ, 2019 թվականին ազատվել է աշխատանքից) պարբերաբար (2-5-ական օրերով) դասվարական և «Աշխարհագրություն» առարկայի ժամանակավորապես թափուր դասաժամերի տրամադրմանը»։

«Գլոբուսդ տուր, կռուգըմ ֆռռամ», թերևս, ասել է դպրոցի քարտուղարուհին տնօրենին ու սկսել ներդպրոցական տուրը՝ համարյա բոլոր դասարաններում: Սարկազմը՝ սարկազմ, բայց մենք գործ ունենք կոռուպցիայի ձևերից մի քանիսի հետ: Տվյալ դեպքում՝ համապատասխան կրթություն չունեցող և «կոֆե-բրեյքի» արանքում ցանկացած դասաժամ ցանցկացած դասարանում պարապող քարտուղարուհու և դրա տնօրենի պաշտոնեական վարքագիծը ոչ միայն հակամանկավարժության վկայություն է, պաշտոնեական կեղծիքների, խարդախությունների, պետությանը գույքային, ֆինանսական վնաս պատճառելու, երեխաներին կրթության սահմանադրական իրավունքից հենց դպրոցում զրկելու փաստերի խումբ է, այլև գիտականորեն հիմնավորված լոբբիզմ է: Դա կոռուպցիայի այն տեսակն է, որն առաջ է մղում հանրային և պետական շահերին հակասող խմբային օգուտները՝ հետապնդելով գույքային և ոչ գույքային բնույթի հետաքրքրությունները: Արմինիսուքիասյանական հանցավոր գործելաոճի փաստը նկարագրում է կոռուպցիայի մյուս ձևը ևս՝ պաշտոնի նշանակել այն մարդկանց, ովքեր չունեն գործնական, մասնագիտական որակներ, բայց ունեն մտերմություն նշանակողի հետ:

Հարկ է նշել, որ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենն իր աշխատաձևով ապացուցեց, որ տնօրեն է դարձել բացառապես ծանոթական կապերով՝ չունենալով կառավարման որևէ հմտություն, ունակություն և նվազագույն գիտելք: Ապացույցները՝ իր կոռուպցիոն գլոբուսի պտույտներն են, կաշառասիրության, դրամահավաքության մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներն ու պաշտոնեական անհագուրդության, անգրագիտության, իրավախախտումների ռեցիդիվները, պետությանը ծաղրելու, մասնագիտական թոփալության հայտնի և հայտնի դարձող փաստերը:

ՈՒ վերջինը. բացի այն, որ Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին դարձած տնօրենի արատավոր, խայտառակ գործունեությունը չի կանխվել Շիրակի մարզպետների, կրթության վարչության պաշտոնյաների կողմից, ՀՀ կրթության տեսչական մարմինը, որը, ինչպես ասվում է, կրթության ոլորտի դատախազությունն է, փոխանակ օրենքի ձեռքը հանձներ դպրոցի տնօրենի հակադպրոցական գործունեության փաստերը, գրում է.

«Ստուգման պահին խախտումները վերացված են եղել»: ՀՀ կրթության տեսչական մարմնի այս շեդևրալ միտքը կարելի է համեմատել, օրինակ, երկու տարի առաջ կատարված բռնության դեպքի հետ ու հայտարարել, որ այն այլևս հանցագործություն չէ, որովհետև հանցագործության հետքերը վերացել են:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում ամեն մեկն իր գլոբուսն է քշում՝ կոռուպցիայի՝ իմա՝ փչացածության:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Հ.Գ.

ՀՀ կրթության տեսչական մարմնի ամբողջական փաստաթուղթը կից:

Դիտվել է՝ 5935

Մեկնաբանություններ