Թէեւ Թուրքիան, իրեն բնորոշ դիւանագիտական խարդաւանքների եւ ՆԱՏՕ-ական իւրայատուկ կապերի «շնորհիւ», 2007թ․, յաջողեց Իրանցի՝ Մոուլանա Մոլավի Բալխիին (1207-1273թթ․) ներկայացնել, որպէս թուրք, այնուամենայնիւ, Մոուլանան շարունակում է մնալ Իրանի աշխարհահռչակ բանաստեղծ, բացառիկ ստեղծագործ եւ մեծ փիլիսոփայ, ինչն էլ անկասկած վեր է որեւէ տարակուսանքից։ Բայց այսքանն՝ ի միջի այլոց․․․
Մոուլանայի այլաբանութեան հարուստ գործերի շարքին է պատկանում թիւ 441 գազելը, ուր արտայայտութիւն են գտել բանաստեղծի ըմբոստ մենտալիտետից՝ մտակեցուածքից բխած ալեկոծումները, որոշակի պատկերներով՝ ալեգորիայով։
Սոյն գազելի թուով 24 երկտողերից (Բեյթ) առանձնացրել ենք ենք չորսը, որոնք, դիլիտանտ, սիրողական թարգմանութեամբ, ներկայացնում ենք ստորեւ․
«Այս թուլակազմ ուղեկցողներիցս նեղսրտել եմ,
«Աստծոյ առիւծին եւ Ռուստամ Զալին եմ ես տենչում։
«Բեզարել եմ այս տրտնջացող, լացկան ամբոխից,
Փափագում եմ ահա՝ գոռում-գոչում եւ հառաչում։
«Երեկ մի Շեյխ, կանթեղը ձեռքին, քաղաքն էր շրջում,
Թէ դեւից, գազանից ձանձրացել ու մարդ եմ փնտրում։
«Նրան ասացին՝ շատ ենք փնտրել, բայց դեռ չենք գտել։
Շեյխը թէ՝ ես հենց ա՛յդ անգտանելին եմ երազում»։
Ահա Մոուլանայի այս բեյթերի ընդմիջից գերազանցապէս
արտացոլւում է հոգեվիճակս․․.
Կարէն Խանլարեան