Նրանք, ովքեր ասում են, որ հայկական հողերը հանձնելուն այլընտրանք չկա, որովհետև Ադրբեջանը կհարձակվի, կգրավի մեր տարածքները, և մենք հնարավորություն չենք ունենա դիրքավորվելու, առնվազն հայկական պետականության թշնամիներ են: Նրանց խոսքում պետության դիմադրողունակության բարձրացման կամ բանակի ուժեղացման երանգներ չկան, այլ բանակը տրյապկայի տեղ դնելու և նսեմացնելու ուղերձներ են։
Քամիները կանցնեն, իսկ հայ ժողովրդի շահերի դեմ աշխատողները պատասխան կտան` միանշանակ ու աներկբա։
Արա Պողոսյան