Տեր-Պետրոսյան Լևոնը բազմիցս հրապարակավ հայտարարել է Արծվաշենի փոխանակման մասին: Ընդ որում, վերջինիս հայտարարությունների մակերեսային վերլուծությունից ակնհայտ է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների փոխանակման մասին է:
Այժմ, Ադրբեջանի կողմից, ըստ էության, նախաձեռնվել է անկլավների «հետ փոխանակման» գործընթացը: Տեր-Պետրոսյան Լևոնը ողջ է, առայժմ` բանական: Սակայն, 32 տարի շարունակ հանրությանն անկլավների փոխանակման վերաբերյալ հեքիաթ պատմող անձը լռում է:
Ի դեպ, անկլավների մասին հեքիաթը Հայաստանի նորագույն պատմության վերաբերյալ ծավալուն հեքիաթագրքի մի փոքր մասն է կազմում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ