Մարդու սեփական հողն ու տունը, օջախն ու ընտանիքը, այդտեղ ապրելու և արարելու իրավունքի ոտնահարումը, անվտանգության իրավունքի չապահովումը, այն խախտել ցանկանալը, հետո համոզելը, հետո հոգեբանորեն ճնշելը, հետո պատերազմով ու բռնությամբ վախեցնելը այլ բան չէ, քան ահաբեկում, տեռոր:
Որևէ տարբերություն չկա, թե այդ ահաբեկումն ով է անում, նպատակներն ինչպիսին են, գալիս են ներսի՞ց, թե դրսից, թշնամու՞ց, թե բարեկամից, փափու՞կ են, հոգեբանակա՞ն, թե բռնի և ինչ նպատակներ են հետապնդում, բնորոշումը մեկն է՝ տեռոր, և վերջ:
Կճամարտակեն, կխոսքահոսեն, կհոխորտան, կմանիպուլացնեն, կֆռցնեն, կպոռոտախոսեն, թե ինչ կանեն՝ սթափ գնահատեք իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է՝ պետության մասերի օտարման ու հանձնման հաշվին պահել իշխանություն՝ հայթայթելով արտաքին լեգիտիմություն:
Մնացածը քամի է:
P.S. Քամի չէ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսը:
Վլադիմիր Մարտիրոսյան