ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսն է տվել, որը տևել է 3,5 ժամ և այդքան ժամանակ նա տաֆտալոգիայի մաստեր-կլաս էր ցույց տալիս, պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա հաստատեց, որ նոր տարածքներ, այնուամենայնիվ, կզիջվեն Ադրբեջանին, իսկ հրաժարական այլևս չի տալիս, որովհետև նրան ոչ մեկը չդատեց և չգնդակահարեց։
Գորիսի համայքնի ղեկավար Առուշ Առուշանյանը գնել է 00-ներով գոլդ համարանիշը և այդ համարներով «Յաշիկ» Մերսեդեսը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կայքի հաղորդագրության, վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի վիճակում։
Վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:
Վերջինս 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Կայքի տեղեկություններով, «յաշիկի» վրա տեղադրված համարանիշներն էլ օրեր առաջ էր Ա. Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գնել:
Գ. Առուշանյանը նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:
Նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ կուսակցություն է բացել։ Նա տվել է բացառիկ հարցազրույց
Mediahub-ի լրագրող Վահե Մակարյանին և պատասխանել կոկաինի և իր անելիքների մասին հարցերին։
Այս և այլ իրադարձությունների մասին է լրագրող Նարինե Կիրակոսյանի հեղինակային «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման հերթական թողարկումը։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ