Էս սիրունիս էսօր աչքիս առաջ թափառող շները հոշոտեցին, ոչ մի կերպ չկարողացա փրկել։
Սենտիմենտալ չեմ, ենթարկվում եմ բնության օրենքներին, բայց թափառող կենդանիների հարցը ոչ մի կերպ չի կառավարվում, ոլորտն ամբողջությամբ անտերության է մատնված, ինչպես Հայաստանում բոլոր ոլորտները, մի պահ պատկերացրի, որ նույն կերպ կարող էին երեխաների և առհասարակ մարդկանց վնասել:
Թուրքական կառավարիչների թիմը շատ հարցերում դիտավորությամբ, շատ հարցերում ապաշնորհությամբ ամբողջական քաոսի են վերածել մեր հայրենիքը, կամ այն ինչը դրանից մնացել է, և այլևս ՀՀ յուրաքանչյուր քայլափոխին մեզ սպասում է փորձանքը և մահը:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.1
Ի դեպ, ինքս շուն ունեմ, շներին էլ շատ եմ սիրում և դեմ եմ նրանց ոչնչացնելուն, արձանագրումս ոլորտի անկառավարելիության մասին է և չի ենթադրում կենդանիների ոչնչացում, այլ ճիշտ կառավարում, որի համար կան հազարավոր մեթոդներ
Հ.Գ.2
Կենդանուս մահն ընդամենը պատրվակ չէր կրկին թշվառներին հիշելու, այլ հերթական ահազանգն էր ինձ համար, որ Հայաստանը դարձել է ամենավտանգավոր երկիրը, յուրաքանչյուր անկառավարելի ոլորտով: