ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Էս կարգի ստորացում, նվաստացում հնարավոր չէ մարսել

Էս կարգի ստորացում, նվաստացում հնարավոր չէ մարսել
08.02.2024 | 23:52

Ալիևն ու ընտանիքի անդամները քվեարկել են Ստեփանակերտում:

Էս կարգի ստորացում, նվաստացում հնարավոր չէ մարսել:

Էլ չեմ զարմանա, որ մի օր էլ Արցախի շղթայված ղեկավարներին վանդակի մեջ առած բերեն Ստեփանակերտի հրապարակ:

Մեզ պատուհասած էս ստորացումը մի անուն ունի՝ Ազգակործան պատուհաս, որը դաջվել է բոլորիս, պետության ճակատին, որովհետև մենք նրան հեռացնելու արժանապատվություն չունենք:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ