Մեկ տարի առաջ այս օրը, իրենց անկողիններում քնած, այրվեցին 15 հայ զինվորներ:
15 հայ օջախի լույս մարեց:
Մահացան «հանուն ոչնչի», բայց ոչնչությունների պատճառով: Այն դասալիք թուրքադավանների, որոնք տարիներ շարունակ գրանտային ծրագրերով բանակի «մայկա-տրուսիկն» էին դարձրել քաղաքական շահարկումների թեմա։ Եվ հայտնվելով իշխանության ղեկին, էլ ավելի ջանասիրաբար քանդեցին ու բարոյազրկեցին մեր հզոր հենասյուներից մեկը` Հայոց Բանակը։ Մեկ տարվա ընթացքում, խաղաղ պայմաններում 75 զինծառայող է մահացել և շղթան շարունակվում է, ցավոք։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ