Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում սառը քամիներ են սկսել փչել:
1. Բլինքենը հայտարարել է, որ Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու հարցում կան առաջխաղացումներ, որի համար Թուրքիան նոր F16-ներ ու եղած ինքնաթիռների պահեստամասեր ստանալու ակնկալիքներ ունի: Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելը Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզի հետ կապի խնդիրներում Ռուսաստանի համար ստրատեգիական վտանգներ է առաջացնում :
2. Դեկտեմբերի 16-ին Էր-Ռիյադում ուկրաինական հարցով գաղտնի հանդիպում է եղել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի բարձր պաշտոնյաների մասնակցությամբ: Հանդիպման գլխավոր կազմակերպիչներից է Բրիտանիան:
Սա նույնպես խորացրել Է Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած անվստահությանը:
Բրիտանիան Թուրքիայի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական տանիքն է:
Այս զարգացումները կարող են նոր իրավիճակ ստեղծել հայ-ադրբեջանական բանակցություններում: Հիշենք, որ անցած տարվա սեպտերբերին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Արցախում ավարտին հասցվեցին հայերի էթնիկ զտումները: Պատահական չէ, որ Ալիևը, հրաժարվելով Եվրամիության ու ԱՄՆ-ի միջնորդությունից հայ-ադրբեջանական բանակցություններում, հիմա արդեն հրաժարվում է նաև Մոսկվայի միջնորդությունից և ուղղակի հայ-ադրբեջանական ֆորմատ է առաջարկում՝ առանց միջնորդների:
Ինչն է հետաքրքիր, Էր-Ռիյադում կայացած գաղտնի բանակցություններից հետո Դավոսում սպասվում է Ուկրաինայում խաղաղության բանաձևի շուրջ քննարկում, որին մասնակցելու է նաև Հայստանի անվտանգության Խորհրդի քարտուղարը: Այստեղ առաջանում են հարցեր, թե որն է Հայաստանի, այսպես կոչված, կառավարության քաղաքականությունը, ինչ և ում խնդիրներն են սպասարկում և ինչ ստրատեգիական հաշվարկներ ունեն: Կառավարության ստրատեգիական հաշվարկների մասին հարցադրումը հռետորական է, հասկանալի է, որ ստրատեգիական մտածողությունն ու Հայաստանի կառավարությունն անհամատեղելի հասկացություններ են:
Ստեփան Դանիելյան