Դեռ միամիտներ կան, ովքեր սրան համեմատում են առհասարակ որևէ մարդու հետ ու մարդաջարգ գցում.
մի համեմատեք ոչ մեկի հետ. այդպիսինը երկինք-գետին չեն ծնել, նույնիսկ նրան ծնող հայր մեդուզան երևի զարհուրած է իր ծնածից:
Սմբակը ուր դնում է՝ արյան գետեր են հեղվում, ինչի մասին խոսում է՝ կորստի ու դատապարտման է ենթարկում:
Սա բացառիկ գորգոնա է՝ Երկրի ու ազգի վզին փաթաթված:
Սրան համարժեք Պերսևս է պետք, որ գլուխը թռցնի, բայց այնպես, որ թափված արյան ամեն կաթիլից նոր օձեր չառաջանան, նորից չտարածվեն անապատի վերածված երկրով մեկ:
Բանը հասել է նրան, որ, աչքիդ մեջ նայելով, անմեղսունակի նողկալի չքմեղանքով, խոսում է ամենաահավոր բաների մասին, իբր մտահոգ մեզ հարց է տալիս՝ ինչու՞ մենք չպիտի ունենանք սուվերեն պետություն:
ՈՒ հանրությունը, բանգի կերած, թույնից ոտքերը տնկած, փորը ուռած, թնչալով շնչելիս՝ տավարի թմրությամբ հանգիստ լսում է:
Հարցնող չկա՝ այ թյուրիմացություն, սուվերեն պետություն մենք նոր ունե՞նք, թե՞ հորդ բոստանից ես բերել, որ դրել ես լինել-չլինելու նժարին, ծանութեթև ես անում:
Դու այդ ո՞վ եղար, այ ազգի ամոթ ու անարգանք....
Ինչու՞ հանկարծ այդ հարցը քո քավորությամբ դարձավ հրատապ:
Արցախի գլուխը կերար, անցել ես Հայաստանի՞ն:
Սուսաննա Բաբաջանյան