Գաղտնիք չէ, որ «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանարար թեզն ի բնե թշնամական ու կործանարար թեզ է` ներդրված օտար ուժերի կողմից, որի տարածման, ամրապնդման և քարոզի համար, միանշանակ է, հսկայական գումարներ են ծախսվել ու ծախսվում:
Հիմա հարց. իսկ այս թեզի դեմ գաղափարական իրական ու արդյունավետ պայքար տանելու համար երբևէ գումար հատկացվե՞լ է. վստահ եմ, որ ոչ. դե, երևի մշտական թեզի կանոններով` «փող չկա, անում ենք այն, ինչ կարողանում ենք»:
Ով էլ իրական պայքար է տարել ու տանում նման ապազգային թեզերի դեմ, անում է անհատույց, սեփական միջոցներով, իր հաշվին, բայց ինչպես չես կարող ինքնաձիգով ԱԹՍ խոցել, այնպես էլ չես կարող անհատների սուղ ռեսուրսներով դիմադրել միլիոններով սնվող քարոզչությանը, որը ունի նաև զորեղ հեռուստահաղորդակցային օժանդակություն:
Ճշմարտությունը սա է:
Վահե Գրիգորյան