Մի քանի տեղ արդեն կարդացի մուննաթով տված հարց, թե բա` տեսնես լինելու՞ է մարդ, ով Նոր տարի կանի։
Ըհը, հիմա դնենք դա մտածե՞նք, հա՞։ Լինելու՞ է, թե չէ՞։ Իհա՛րկե լինելու է։
Կամ լավ, ասենք, ես եմ, դրել ու տանը նստած, գլուխս պատեպատ եմ տալիս կամ Նոր տարի եմ անում։
Դրանով բա՞ն է փոխվում։
Էն ասեք, որ երկրի ղեկավարը մնալու է Նիկոլը, ու եթե երկիրը մնաց, ինքը մնալու է մինչև վերջ։
Այ դա՛ է մտածելու թեման, ոչ թե անհատի Նոր տարի անել-չանելը։
Ես որ մի 15 տարի է՝ չեմ անում, ինչո՞վ եմ օգուտ տվել։
Միհրան Միրզոյան