ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Գործով՝ Ադրբեջանի, խոսքով՝ Հայաստանի կողքին

Գործով՝ Ադրբեջանի, խոսքով՝ Հայաստանի կողքին
02.09.2023 | 12:40

Վերջին մի քանի օրերը պետք է դառնան Ֆրանսիայի քաղաքականության անբարո էությունը և կեղծավորությունը հիշելու օրեր։

Հիշել՝ ոչ թե վրեժի, այլ հայ ժողովրդի գլխի տակ Ֆրանսիայի դրած «փափուկ բարձերի» հետևանքով չկոտորվելու համար։

Իհարկե, քաղաքականության մեջ աշխատում են շահերը, բայց մեր ժողովրդի համար այս ծանր իրավիճակում գալ Հայաստան և էժանագին շոուներ կազմակերպե՞լ։ Այն նույն օրերին, երբ ֆրանսիական TotalEnergies ընկերությունը Բաքվում Ալիևի հետ քննարկում էր ընկերության գործունեության ընդլայնման նախագծերը։ Դա արդեն անբարոյականություն է։ Եվ սա ընդամենը Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցության մեկ դրվագ է։

(TotalEnergies ֆրանսիական ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանի Ապշերոն (360 մլրդ խ.մ. պաշար) գազի հանքավայրի 35%-ի բաժնետերը։ Մինչ 2023 թ. օգոստոսի 4-ը ուներ 50%-ը։)

Ֆրանսիան Հայաստանին շոուներ է հրամցնում, իսկ Ադրբեջանի հետ մեծածավալ պրոեկտներ է իրականացնում։

Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ օգոստոսի 30-ին Հայաստանում իրականացված էժանագին շոուն նման է երեխա առևանգող հանցագործի գործողություններին, ով, երեխային կոնֆետով կամ պաղպաղակով խաբելով, առևանգում է։

Ֆրանսիային անհրաժեշտ է շատ օգտվել Ադրբեջանի հնարավորություններից, ինչի դիմաց Ադրբեջանը պահանջում է Արցախը։ Ֆրանսիական պատվիրակությունը եկել էր մեր ժողովրդին այդ «կոնֆետը» տալու, որ սկսենք ավելի շատ վստահել իրեն և ճիշտ քայլերի փոխարեն անենք սխալ քայլեր, որոնց հետևանքով Արցախը վերջնականապես կհայտնվի Ադրբեջանում։ Ֆրանսիական պատվիրակության այցից հետո էլ ունեցանք 3 զոհ։

Ավելին՝ գործերով լինելով Ադրբեջանի կողքին, իսկ խոսքերով՝ Հայաստանի, Ֆրանսիան, իր մյուս արևմտյան գործընկերների հետ միասին, հայ-ադրբեջանական նոր պատերազմ է հասունացնում` Հայաստանի երաշխավորված պարտությամբ։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ