Մեր արժեքային ճգնաժամի և քաղաքական մտքի դեգրադացման արդի օրինակն այն է, թե հանրային տրանսպորտի հարցը, ի վերջո, ով լուծեց՝ Հայկ Մարությա՞նը, թե՞ ՀՀ կառավարությունը։
Նախ՝ հանրային տրանսպորտի հարցը չի լուծվել առհասարակ, որ մի հատ էլ դափնիների բաժանման հարց դրվի, և երկրորդ՝ ի՞նչ տրանսպորտ, ի՞նչ պուրակ, ի՞նչ կոյուղի, ի՞նչ ճոպանուղի։
Մեր ոտքը գանգրենայով ախտահարված է, մենք ամպուտացման եզրին ենք, դուք մտածում եք բրենդային կոշիկներ գնելու մասին։
Հայաստանը վերածվել է փակ բաժնետիրական համատիրության, թեև այդպիսի իրավական ձև գոյություն չունի։
Արցախում սով է, մահվան քաոս, Հայաստանում՝ մահվան խրախճանք։ Պատմությունը մեզ չի ների:
Վահե Թորոսյան