«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Պայքարի» իմիտացիա

«Պայքարի» իմիտացիա
27.08.2023 | 19:06

Մի բան ակնհայտ է` տեղավորվելով ադրբեջանական օրակարգի մեջ, անուղղակի բացառում ես քո օրակարգը, և քո ամեն հաջորդ քայլ լինելու է թշնամու օրակարգի սպասարկման տրամաբանության մեջ։

Այսպիսին է թշնամու մարտավարությունը։

Թշնամին առաջ է բերում թեզ, որը դու նախ հերքում ես, հետո դրա շուրջ բանակցում, իսկ վերջում, վախի ազդեցության ներքո, համաձայնում։

Այսքան կանխատեսելի է թշնամու գործունեությունների առանցքը, և միաժամանակ այսքան խղճուկ է հայկական կողմի «պայքարի» իմիտացիան։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ