Ի՞նչ է կատորվում Արցախում:
Ոչ մի արտառոց բան:
Կատարվում է այն, ինչ լինում է ցանկացած «սրբազան կով» դարձվածի հետ:
Այն, ինչ կատարվեց մեր մյուս` տաբու դարձված բանակի հետ:
Թարախապալարները պայթում են:
Կամ լոռեցու ասած` «թաքուն ցուլ եկածն աշկար ծնում է»:
Վանոյի տիպիկ բնութագրմամբ` «տարբեր երկրների հատուկ ծառայությունների մրցարան դարձած Հայաստանում ու Արցախում» գործակալական խմբերը
շտապում են ամեն մեկը «պեծը իր բլիթի տակը քաշել»:
ՈՒ համատեղ ջանքերով ապամոնտաժել Արցախի
պետականությունը:
Շտապում են, ժամանակ չկա:
Եղած-չեղածը մի սեպտեմբեր ամիս է մնացել:
Հոկտեմբերին կպարզվի եկող` 2024 թ. տեղի ունենալիք հիմնական վերաբաշխման դերակատարների կոնֆիգուրացիան:
Իսկ մինչ այդ մի շատ պարզ բան է պետք գիտակցել:
Ադրբեջանը ներկա դրությամբ միայն մի բանից է վախենում:
Վախենում է նրանից, որ հանկարծ Արցախը պարզ, հստակ ձևակերպված մի քանի կետանոց առաջարկություններով կդիմի իրեն` սկսել երկխոսություն, բանակցություններ, թեկուզ «ջհաննամի վերին իստի պուճախում»:
Վախենում է, որովհետև վստահ է` միայն դրանից հետո,
այդ տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող գիշատիչները կմիանան այդ բանակցություններին:
Բացառվում է, որ չմիանան:
Այս պարզ բանը, չի կարելի ասել, թե արցախյան «էլիտան» չի հասկանում:
Պարզապես յուրաքանչյուրի շապիկը սեփական մարմնին ավելի մոտ է...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ