12.06.2024|
12:57
Ասել, թե հայ քաղաքական միտքը չի դիտարկել իրադարձությունների այս ընթացքը, կամ միջազգային ուղեղային կենտրոնները չեն վերլուծել ու զգուշացրել Հայաստանի իշխանություններին դրանց մասին, նշանակում է ուղղակի ստել: Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու նրա քաղաքական թիմը ոչ թե չեն հասկացել, ըմբռնել իրադարձությունների ընթացքը կամ բավարար քաղաքական հմտություն չեն ունեցել՝ ճիշտ որոշում կայացնելու, այլ միտումնավոր գործել ու գործում են դրանց տրամաբանությանը հակառակ: