...թե ի հեճուկս առանձին օլիգարխների, ովքեր Սերժ Սարգսյանի շրջապատում հավակնում են առաջնային դիրքերի, գործող նախագահը սկսել է աշխատել «պուտինյան սկզբունքով», որը նախագահության սկզբից հռչակեց և իրագործեց Պուտինը, և որը կոչվում էր «равноудаленность олигархов от власти»։ Հենց դրանով է պայմանավորված, որ չնայած Սամվել Ալեքսանյանի նկատմամբ վերջին շրջանում իրականացված «նակատներին», ֆուտբոլային վերջին խաղի ժամանակ նա նստած էր նախագահի կողքին։ Ասում են` Սերժ Սարգսյանը դրանով հասկացրել է հատուկ կարգավիճակի հավակնող որոշ օլիգարխների, թե բոլորն իր համար մեկ են։