Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նաջարյանը փոշմանել է

Նաջարյանը փոշմանել է
02.12.2008 | 00:00

ԼԺԵ ՄԵՍԻՋ
Վերջին օրերի գլխավոր սենսացիան իշխանությունների բարեհաճությունը վայելող օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի ասուլիսում հնչեցված հայտարարություններն էին, որոնցով վերջինս կոշտ քննադատության ենթարկեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի այս փուլում հայրենի կառավարության որդեգրած ջայլամային քաղաքականությունը։ Միկա Բաղդասարովն, ըստ էության, «բմբլեց» գործադրի այն պնդումները, թե Հայաստանի բանկային համակարգը բավականին ամուր է ու հենց դրանով էլ հրապուրիչ` օտարերկրյա ներդրողների համար։ Գործարարը բառացիորեն ասել էր, թե մեր բանկային համակարգը բացարձակապես հրապուրիչ չէ արտասահմանցի ներդրողների համար, քանի որ միջազգային խոշոր բանկերի ֆիլիալաց ֆիլիալն է ընդամենը, իսկ այն, ինչով զբաղվում է այս պահին ՀՀ գործադիր իշխանությունը, ոչ ավել, ոչ պակաս, ինքնախաբեություն է։ Ինչպես և սպասվում էր` ԶԼՄ-ներով այս քննադատության «տիրաժավորումից» հետո Բաղդասարովն ընկրկեց, հաջորդ օրն իսկ հայտարարելով, թե լրագրողները կամայականորեն են մեկնաբանել իր դիտարկումները, և որ կառավարությանը հղած իր գլխավոր մեսիջը բանկային համակարգի հետ որևէ առնչություն չունի։ Հավաստի աղբյուրների պնդմամբ` Բաղդասարովի թիրախը, սակայն, հենց բանկային համակարգն է եղել, ինչի դեմ ուղղված կոշտ քննադատություն հնչեցնելու համար էլ նա համաձայնել է հանդես գալ ասուլիսով, թեև հրապարակային ելույթներից ու մեկնաբանություններից, որպես կանոն, «սիրով» հրաժարվում է։ Թե ինչով է բացատրվում սեփական կարծիքը մեկ օրում գլխիվայր շրջելու այս քայլը, դժվար չէ հասկանալ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ` անձամբ երկրի նախագահն է պահանջելու պես հորդորել նրան` ինչ-որ ձևով սվաղել սեփական մտքերը Սերժ Սարգսյանի դժգոհության պատճառը ևս դժվար չէ ընկալել։ Բանն այն է, որ Բաղդասարովն իրավամբ համարվում է իշխանությունների հովանու ներքո բիզնես-գործունեություն ծավալող օլիգարխ, և նրա հնչեցրած կոշտ քննադատությունն էլ, ցանկության դեպքում, կարելի էր հրամցնել որպես միջնորդված ճնշում Տիգրան Սարգսյանի կառավարության վրա` Բաղդասարովի շուրթերով։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3836

Մեկնաբանություններ